Սերժի Վաչոյի քաղաքապետ ընկերը դարձել է նիկոլական
Պարզվում է նախկին իշխանությունների ամենավառ ներկայացուցիչները լույսի արագությամբ փոխում են իրենց քաղաքական հայացքները: Նման մի վառ օրինակ է նաև Սերժի Վաչոյի մտերիմ ընկեր` Վարդենիսի քաղաքապետ Արամ Հարությունյանը: Նա Սերժի Վաչոյի անմիջական աջակցությամբ է դարձել քաղաքապետ: Առանց Սերժի Վաչոյի Արամ Հարությունյանին Վարդենիսում անգամ իր ընտանիքի անդամները ձայն չէին տա:
Հիմա պարզվում է Արամ Հարությունյանը հեղափոխական է և մասնակցում է վարչապետ Փաշինյանի հանրահավաքներին: Ավելին ինքն անձամբ է պաստառ պահում, որպեսզի վարչապետ Փաշինյանը նկատի իր անձնազոհ ջանքերը:
Հետաքրքիր է, որ Վարդենիս համայնքի ենթակայության տակ գտնվող «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում չարաշահումներ էին հայտնաբերվել: ՊՈԱԿ-ի տնօրենը Արտակ Հարությունյանն է (որը Վարդենիսի քաղաքապետ Արամ Հարությունյանի հարազատ եղբայրն է) :
Փաստորեն Վարդենիսի քաղաքապետը փորձում է Փաշինյանից ինդուլգենցիա ստանալ և եթե առաջիկայում նրա եղբոր հետ կապված գործը առաջ չգնա, ապա կարելի է փաստել, որ վարչապետ Փաշինյանը ներել է Սերժի Վաչոյի ընկերոջը և այլևս նա և իր եղբայրը անմեղ են:
Աղբյուրը՝ Politik.am

