«Արարատցեմենտ»-ում խուզարկություններ են. աշխատանքը դադարեցված է Ամենավատ սցենարին պիտի սպասենք. Սուրենյանց Գագիկ Ծառուկյանին կձերբակալե՞ն. Արման Աբովյանը չի բացառում
6
Օլիմպիական կոմիտեն կապարակնքվել է, սա միջազգային մակարդակի խայտառակություն է. Իվետա Տոնոյան Փաշինյանը դիմադրության օջախները կազմաքանդում է, պատրաստվում է փոխել ՀՀ Սահմանադրությունը. Սուքիասյան Օլիմպավանից դուրս են հանել օտարերկրացի մարզիկներին, սա միջազգային սկանդալ է. Տոնոյան Գագիկ Ծառուկյանը ընտանիքի անդաների հետ տանն է. 7։16 են սկսել գործողությունները. Տոնոյան Խուզարկություններ են իրականացվում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում․ ԲՀԿ խոսնակ Գագիկ Ծառուկյանի տունը շրջապատված է, ինչ որ ռազմական հագուստով ավտոմատավորներ են. Արման Աբովյան ԱԱԾ դիմակները խուզարկում են Գագիկ Ծառուկյանի տունը Այս ընտրությունների արդյունքում իջավ Հայաստանի սուվերենության աստիճանը 5 քաղաքական ուժեր հայտարարեցին միասնական օրակարգ ձևավորելու մասին՝ նախանշելով հիմնական ուղղությունները Այս որոշմամբ արդարության և արդարադատության վրա վերջնականապես տապանաքար դրվեց. Իվետա Տոնոյան Պատերազմ Արցախում
Մենք հետաքրքրված ենք Հայաստանի մասնակցությամբ ԵԱՏՄ-ին. Փաշինյանը՝ Միշուստինին Փաշինյանի գլխարկն ապահով ձեռքերում է. Ռուսական աղբյուր Օլիմպիական կոմիտեն կապարակնքվել է, սա միջազգային մակարդակի խայտառակություն է. Իվետա Տոնոյան Փաշինյանը դիմադրության օջախները կազմաքանդում է, պատրաստվում է փոխել ՀՀ Սահմանադրությունը. Սուքիասյան «Արարատցեմենտ»-ում խուզարկություններ են. աշխատանքը դադարեցված է 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ. ՔՊ-ի ՔԿ-ն՝ Ծառուկյանի հետ կապված գործի մասին Օլիմպավանից դուրս են հանել օտարերկրացի մարզիկներին, սա միջազգային սկանդալ է. Տոնոյան Մեր ղեկավարի մեջքին կանգնած ենք, Աստված թող միշտ Ծառուկյանի հետ լինի. աշխատակիցներ Ամենավատ սցենարին պիտի սպասենք. Սուրենյանց Գագիկ Ծառուկյանին կձերբակալե՞ն. Արման Աբովյանը չի բացառում «Արմատ մեդիայի» լրագրողներին կանչել են Քննչական կոմիտե՝ հարցաքննությունների Գագիկ Ծառուկյանը ընտանիքի անդաների հետ տանն է. 7։16 են սկսել գործողությունները. Տոնոյան Բիզնես խլելը Հայաստանում օրինաչափ է դառնում Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան Խուզարկություններ են իրականացվում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում․ ԲՀԿ խոսնակ «Հայաստան» դաշինքը խորհրդարան է գործուղելու գաղափարական և անկոտրում քաղաքական թիմ. հայտարարություն Մաhաgել է վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը Մանդատն ուղղակի տոմս է դեպի կալանավայր. Նարեկ Կարապետյան Գագիկ Ծառուկյանի տունը շրջապատված է, ինչ որ ռազմական հագուստով ավտոմատավորներ են. Արման Աբովյան Փաշինյանը մեկնել է Ռուսաստան, որը իրեն չի շնորհավորել (դեռ) ՀՀ իշխանությանը շարունակում է պետական և սահմանադրական կարգի հետևողական ապամոնտաժումը. ՀԱԿ ԱԱԾ դիմակները խուզարկում են Գագիկ Ծառուկյանի տունը Այս ընտրությունների արդյունքում իջավ Հայաստանի սուվերենության աստիճանը Ճիշտը «Ուժեղ Հայաստան»-ի կողմից մանդատների վերցնելն է. Նարեկ Կարապետյան Թրամփի հրեշավոր մղումները. նա ափսոսում է, որ ավելի շատ մարդ չի սպանել. Թեհրանում միլիոնավոր մարդիկ են հավաքվել Իրանի գերագույն առաջնորդի հոգեհանգստյան աղոթքին Տաշիրի Սարատովկա գյուղում կարկուտը հողին է հավասարեցրել ամեն ինչ Միխայիլ Միշուստինը Եկատերինբուրգում «Իննոպրոմ» ցուցահանդեսի շրջանակում կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ ՍԴ որոշումը քաղաքացուն ուղղված ուղերձ էր առ այն, որ իշխանության իրական աղբյուրն ամենևին էլ քաղաքացին չէ. «Միասնության թևեր» Պուտինն ու Թրամփը գրեթե մեկուկես ժամ զրուցել են հեռախոսով

Տարիներ շարունակ Ափյուռքը հաստատուն կանգնել է հայրենիքի կողքին, և հիմա ժամանակն է, որ մենք էլ կարողանանք անել համարժեքը. Սփյուռքի նախարար

Թավշյա հեղափոխության արդյունքում ձևավորված կառավարությունն առաջ է բերել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների նոր տրամաբանություն ու օրակարգ: Հանրապետությունում և Սփյուռքում նոր ու դրական տրամադրություններ են տիրում, մեծացել են սպասումները, և այս ամենը պետք է վերածել շոշափելի արդյունքի:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը՝ անդրադառնալով Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, նախարարության կողմից իրականացվող ծրագրերին:

- Արդեն շուրջ 3 ամիս է՝ Սփյուռքի նախարարի պաշտոնում եք: Պաշտոնավարման առաջին օրերին խոսել եք ծրագրերի ծախսերի արդյունավետության մասին: Այդ համատեքստում որոշակի փոփոխություններ եղան: Այսօր ի՞նչ արդյունքների մասին կարող եք խոսել:

- Ծախսերի առումով ամենամեծ ձեռքբերումը, կարծում եմ, մասնավոր կազմակերպությունների հետ համագործակցության մեկնարկն էր: Ընդհանրապես, հակված եմ կարծելու, որ վստահության, առողջ գործակցության հիման վրա պետության և մասնավոր հատվածի արդյունավետ համագործակցությունը պետք է իրականություն դառնա:

Համատեղ գործակցության շնորհիվ «Արի տուն» ծրագրի անցումային փուլն իրականացնելու համար մեզ միացան մի շարք մասնավոր ընկերություններ՝ արագ սննդի սպասարկման կազմակերպություններ, ռեստորան, բնական հյութերի գործարան և այլն:

«Քայլ դեպի տուն» ծրագիրը լավագույնս կազմակերպելու և իրականացնելու համար մենք սկսեցինք համագործակցել «Դասավանդի՛ր Հայաստան» և «Դեպի Հայք» կրթական կազմակերպությունների հետ: Վերջիններիս ջանքերով մշակվել է ծրագրի կրթական մասը, իսկ համագործակցության հուշագիր կնքեցինք Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի հետ, որն անվճար հիմունքներով տրամադրում է անհրաժեշտ քանակությամբ լսարաններ, ապահովում դասընթացների համար նախատեսված պայմանները:Կրթական գործընթացը ղեկավարում են «Դասավանդի՛ր Հայաստան» և «Դեպի Հայք» կազմակերպությունների մասնագետներն ու ուսուցիչները:

Նախարարության «ՆերՈւժ» ծրագիրը ևս օր օրի ընդլայնում է աջակիցների թիվը:

Այս կազմակերպությունների հետ համագործակցության շնորհիվ պետությունը նախ միլիոնավոր դրամներ է խնայում, և, որ ավելի կարևոր է, մենք սրանով նոր որակի, փոխվստահության վրա հիմնված համագործակցության նոր մշակույթի հիմք ենք դնում:

- Դուք պաշտոնավարման առաջին իսկ օրերից ասել եք, որ հայրենադարձությունը լինելու է առաջնահերթություններից մեկը: Այս ուղղությամբ ի՞նչ ծրագրեր են նախատեսված:

- Թավշյա հեղափոխության արդյունքում ձևավորված կառավարությունը առաջ է բերել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների նոր տրամաբանություն ու օրակարգ: Հանրապետությունում և Սփյուռքում նոր ու դրական տրամադրություններ են տիրում, մեծացել են սպասումները: Իհարկե, այս ամենը պետք է վերածել շոշափելի արդյունքի: Հեղափոխությունից հետո մեր հարյուրավոր հայրենակիցներ վերադարձել են հայրենիք բնակության կամ նախապատրաստում են իրենց վերադարձը, հետաքրքրված են Հայաստանի ամենօրյա կյանքով, զանգահարում են, այցելում ու նամակներ գրում մեզ: Կառավարության ծրագրում ևս հստակ նշված է, որ հայրենադարձությունը Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման, ժողովրդագրության, անվտանգության բարելավման և այլ գործընթացների համար կարևոր նախապայման է:

Սփյուռքի նախարարությունը հայրենադարձության խթանման ուղղությամբ իրականացնում է իրավական ու ծրագրային աշխատանքներ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետություն «Հայրենադարձության գործընթացի կազմակերպման ռազմավարության» մշակումը, կազմվել և համալրվում է ՀՀ-ում հաստատված հայրենադարձների տվյալների բազան (Repat Armenia-ի տվյալները ևս օգտագործվում են), որը կիրառելի է նախարարության աշխատանքները կազմակերպելիս և հայրենադարձների ինտեգրման գործընթացն ուսումնասիրելիս: Ուսումնասիրվում է պետություն-սփյուռք կապերի, հայրենադարձության գործընթացի կազմակերպման և հայրենադարձների ինտեգրման ծրագրերի վերաբերյալ միջազգային փորձը: Անշուշտ, նախարարության կողմից այս տարի իրականացվող «Քայլ դեպի տուն» և «ՆերՈւժ» ծրագրերն անմիջականորեն կապ ունեն հայրենադարձության խթանման հետ:

- Տարիներ շարունակ խոսվում է այն մասին, որ Հայաստանի հասարակական, քաղաքական կյանքում Սփյուռքի ներգրավվածությունը մեծացվի, և չլինի այնպիսի իրավիճակ, որ Սփյուռքը Հայաստանին, Արցախին միայն ֆինանսական աջակցություն ցուցաբերի: Ըստ Ձեզ՝ ի՞նչ անելիքներ կան այս ուղղությամբ:

- Այս հարցը շատ կարևոր ու բազմաշերտ է: Հայ համայնքի ներկայացուցիչների հետ տարբեր հանդիպումների ընթացքում պարբերաբար նշում եմ, որ Հայաստան-Սփյուռք գործակցության պատմության մեջ թերևս առաջին անգամ մենք Սփյուռքից փող չենք խնդրում՝ ցանկանալով հիմք դնել նոր որակի փոխադարձ գործակցության, համահայկական ներուժի վերհանման ու նպատակային կիրառման: Տարիներ շարունակ Ափյուռքը հաստատուն կանգնել է հայրենիքի կողքին, և հիմա ժամանակն է, որ մենք էլ կարողանանք անել համարժեքը: Հայաստանյան հասարակական, քաղաքական, մշակութային կյանքում Սփյուռքի ներգրավվածության բարձրացումը կարևոր է ոչ միայն հայրենադարձության գործընթացի խթանման առումով, այլև, ինչպես նշեցի, փոխգործակցության ամրապնդման, փոխճանաչության տեսանկյունից:

ՀՀ կառավարման ոլորտում համահայկական մասնագիտական ներուժի ներգրավման անհրաժեշտությունից ելնելով՝ վարչապետի հանձնարարությամբ Սփյուռքի նախարարությունը մյուս գերատեսչություններից տեղեկատվություն է հավաքում՝ համապատասխան ոլորտներում այս պահին պահանջվող մասնագետների վերաբերյալ:

Հայրենիքում Սփյուռքի ներգրավվածության լավ ազդակ են նաև նախարարության երիտասարդական ծրագրերը: «Քայլ դեպի տուն» ծրագրին հյուրընկալվել են մոտ 440 երիտասարդներ ու պատանիներ 25 երկրից: Նրանք երկու շաբաթ շարունակ լինելու են Հայաստանում, շրջելու են, բարելավելու հայերենի, հայոց պատմության վերաբերյալ իրենց գիտելիքները, նորից գալու, այստեղ սովորելու մասին մտորումներ են ունենալու: Նրանք նաև զգալու են, որ Հայաստանը լոկ հուզական տարածք չէ, այլ ժամանակակից պետություն է՝ լայն հնարավորություններով, որտեղ կարելի է լավ ապագա ու բարեկեցիկ ներկա ունենալ:

- Պարոն նախարար, այս ընթացքում նախարարությունը, եղած ծրագրերը վերակազմակերպելուց բացի, նոր ծրագիր կյանքի կոչեց, մասնավորապես՝ «ՆերՈւժ» ստարթափ ծրագիրը: Ի՞նչ ակնկալիքներ կան այս ծրագրից, և արդեն կա՞ն արձագանքներ:

- «ՆերՈւժ»-ը մեր ամենահավակնոտ ու հեռանկարային ծրագրերից մեկն է: Այժմ փորձում ենք ծրագրի վերաբերյալ տեղեկատվությունը հասցնել բոլոր հայկական համայնքներին, յուրաքանչյուր սփյուռքահայ երիտասարդի: Ինչպես գիտեք, հաղթող ծրագրերը կստանան մինչև 15 մլն դրամ աջակցություն, մասնագիտական խորհրդատվություն, աշխատելու համար նախատեսված տարածք, մեկ տարի ազատված կլինեն Հայաստանում կացության վճարից: Այս ամենը կֆինանսավորվի հատուկ դրամաշնորհային բյուջեից, որը կձևավորվի և՛ նախարարության ֆինանսական միջոցների հաշվին, և՛ տարբեր կառույցների, կազմակերպությունների, անհատների հետ համագործակցության արդյունքում:

«ՆերՈւԺ»-ի նպատակն է ոչ միայն սփյուռքի հայազգի ձեռներեցների համար հնարավորություն ստեղծել ստարտափները բերելու Հայաստան և բարելավելու երկրում ստարտափների էկոհամակարգը, այլև ինչպես նշեցի, հեռահար նպատակ ունենք որոշ չափով լուծելու սփյուռքի մասնագիտական ներուժի հայրենադարձման խնդիրը։ Քիչ առաջ խոսում էինք հայաստանյան կյանքում սփյուռքի ներգրավվածության մասին, և վստահաբար կարող եմ ասել, որ այս ծրագրով լուծում ենք նաև հայրենիքում սփյուռքի տնտեսական ներգրավվածության հարցը: Այսօր արդեն ստացել ենք մասնակցության 30-ից ավելի հայտ:

- Առաջիկայում, արդյոք, նախատեսվա՞ծ են նոր ծրագրեր:

- Ընթացիկ միջոցառումներ, բնականաբար, կլինեն: Վերոնշյալ ծրագրերից բացի, նոր խոշոր ծրագիր դեռևս չունենք: Ամեն օր ծնվում են նոր մտքեր, նոր գաղափարներ, ստանում ենք բազում առաջարկներ, որոնց հիման վրա հետագայում կկազմվեն ծրագրեր, սակայն դրանց մասին խոսելը դեռևս վաղ եմ համարում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>