Ակնհայտ է, որ անկախության հռչակագրի 36-րդ տարում մենք կանգնած ենք բարդ որոշումների և մեծ ռիսկերի առաջ. Գագիկ Ծառուկյան Այլասերված բարքեր կոնցլագերում ՔՊ-ի՝ Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում էլի մի զինվորի «գլուխ են կերել»
24
Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Պատերազմ Արցախում
Բանակը, հասարակությունը տևական ժամանակ է՝ անլուծելի թվացող մղձավանջում են. Տիգրան Աբրահամյան Ես վերադառնալու եմ և շարունակելու եմ իմ ճանապարհը. Մարտուն Գրիգորյանը՝ ՔԿՀ-ից Ակնհայտ է, որ անկախության հռչակագրի 36-րդ տարում մենք կանգնած ենք բարդ որոշումների և մեծ ռիսկերի առաջ. Գագիկ Ծառուկյան Այլասերված բարքեր կոնցլագերում ՔՊ-ի՝ Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում էլի մի զինվորի «գլուխ են կերել» Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր «Նրանք, ովքեր ասում են՝ «Դա ե՞րբ ա մերը եղել», գոյաբանական սպառնալիք են»․ Արա Պողոսյան ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին շուրջ 1,5 միլիարդ դրամի վնաս է հասցրել պետությանը․ ArmLur.am Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերը - 2. ըստ «Իշխանության»՝ քննիչներն են ծեծել ոստիկանին Արծվաշենի վերադարձի «կուտը» չի կարելի ուտել. վերադարձնո՞ղ են, թող վերադարձնեն ադրբեջանցիների կողմից օկուպացված 240 քառ կմ տարածքը. Շարմազանով Կտրուկ աճել են միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության, ընդունած վճիռների և որոշումների կատարման ապահովման գծով ծախսերը․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Նիկոլն արդեն Տիգրանաշենը հանձնելու «արարը» տվել է, ու uարuափելի է անգամ մտածել, թե հաջորդը Ոսկեպարն է լինելու, թե մեկ այլ հայկական տարածք. փորձագետ Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերն ու բնութագիրը՝ մեկ հաղորդագրության մեջ. հարբած ոստիկանները ծեծել են... քննիչներին Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան

ՀՔԾ պետը ներկայացրեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրգործի մանրամասներ, մասամբ գաղտնազերծեց թիվ 0038 հրամանը

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը գաղտնազերծել է 2008 թվականի սկզբին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի փետրվարի 23-ին ստորագրած է հույժ գաղտնի թիվ 0038 հրամանը: Առաջին ալիքի «Օրակարգ» հարցազրույցի շրջանակներում, մինչ գաղտնազերծումը խոսելով մարտի 1-ի գործով նոր մանրամասների մասին, Սասուն Խաչատրյանը հույս հայտնեց, որ Վերաքննիչ դատարանը պաշտպանական կողմի բողոքն՝ ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելուն, կմերժի: «Դա իմ անձնական կարծիքն է, ու, գործի շահերից ելնելով, ես կարծում եմ, որ խափանման միջոց կալանավորումը միակ միջոցն է, որն ի զորու է ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը հետաքննության ընթացքում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց ՀՔԾ պետը:

Նա նկատեց, որ երկրորդ նախագահը՝ որպես մեղադրյալ, հրաժարվել է ցուցմունք տալուց, չի մասնակցել այլ քննչական գործողությունների: «Նա պարզապես չի մասնակցել ու լքել է քննչական գործողությունների սենյակը՝ առանց բացատրություն տալու»,- հավելեց Սասուն Խաչատրյանը:

Անդրադառնալով 0038 հրամանին, ՀՔԾ պետը նշեց, որ այս փաստաթուղթը միայն այս տարվա հուլիսին է ներառվել քրեական գործում: «Առաջին հիշատակումները 0038 հրամանի մասին եղան մամուլում: Արտահոսք էր տեղի ունեցել դեպքերից որոշակի ժամանակ անց, որ եղել է հույժ գաղտնի հրամանը: Հրամանով փաստորեն հիմնավորվում էր, որ մարտի 1-ի իրադարձություններին մասնակցել են ՀՀ զինված ուժերը»,-նշեց Սասուն Խաչատրյանը՝ հավելելով, որ բավականին մեծ ծավալով կարող է գաղտնազերծել փաստաթուղթը: Նա նկատեց, որ հրամանում կան ձևակերպումներ, որոնք պետք չէ բարձրաձայնել՝ ելնելով նաև Ռոբերտ Քոչարյանի շահերից: Բացի այդ՝ նա տեղեկացրեց, որ պաշտպանական կողմը ևս իր ձեռքի տակ ունի այս փաստաթուղթը:

Հրամանը կրել է հետևյալ վերնագիրը՝ «ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի կողմից առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ»: «ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքները միջազգային հանրության կողմից բաց ու թափանցիկ ճանաչելուց հետո որոշ քաղաքական ուժեր այն չեն ընդունում ու հակաօրինական գործողություններով փորձում են ապակայունացնել իրավիճակը: ՀՀ Զինված ուժերը, հանդիսանալով պետության անվտանգության երաշխիքը, պատրաստ են իրենց գործողություններով, հենվելով Սահմանադրության ու գործող օրենքների վրա, ապահովել երկրի կայունությունը ու թույլ չտալու մի խումբ մարդկանց վտանգվելու երկրի բնականոն զարգացումը: Սահմանադրական պարտականությունների կատարումը ՀՀ ԶՈՒ կողմից ապահովելու նպատակով հրամայում եմ՝

Սույն թվականի փետրվարի 23-ից Զինված ուժերի ամբողջ անձնակազմը 18:00-ից տեղափոխել զորանոցային վիճակի՝ մինչև հատուկ կարգադրության ստացումը: ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատի վարչություններում, առանձին բաժիններում ստեղծել սպայական խմբեր, որոնք զինել տաբելային զենքով», - հրամանից մեջբերում ներկայացրեց ՀՔԾ պետը՝ նշելով, որ այս պարտականությունների կատարումը դրվել էր այդ ժամանակվա ՊՆ փոխնախարար Յուրի Խաչատուրովի վրա:

Սասուն Խաչատրյանն անդրադարձավ պաշտպանական կողմի վերջին ասուլիսի ժամանակ հնչեցրած պնդմանը, որ այս հրամանով զորքը բերվել է զորանոցային վիճակի, որպեսզի այն չմասնակցի քաղաքական գործընթացներին: Պաշտոնյան նկատեց, որ տասը տարի առաջ էլ պաշտոնապես հերքվում էր,որ զորքը մասնակցել է մարտի 1-ի ու դրան նախորդած իրադարձություններին, անգամ դրա վերաբերյալ կեղծ փաստաթղթեր են կազմել ու տրվել փաստահավաք խմբին: «Հայտարարությունը, թե զորքը պետք է մնար զորանոցներում, որ չխառնվեր քաղաքական գործընթացներին, ինձ անհասկանալի՝ հաշվի առնելով, որ պաշտպանական կողմն ուներ հրամանի օրինակը»,- ասաց Սասուն Խաչատրյանը՝ մեջբերելով ևս մի քանի պարբերություն:

«ՀՀ ՊՆ և Զինված ուժերի գլխավոր շտաբի վարչությունների պետերին, բանակային կորպուսների ու առանձին զորամասերի հրամանատարներին հրամայվել է ստեղծել բարձր շարժունակությամբ, բարդ իրավիճակներում արդյունավետ գործելու ունակ հավաքական ստորաբաժանումներ հետևյալ հաշվարկով: Նշվում է, որ բանակային կորպուսներից 100-ական հոգի, ստեղծված ստորաբաժանումները կազմակերպել ըստ դասակների՝ յուրաքանչյուրը 30 հոգի: Ստորաբաժանումները զինել հրաձգային զենքերով: Հիմա ամենահետաքրքիրը. Նույն հրամանի 10-րդ կետով նախատեսված է, որ երրորդ կետում նշված ստորաբաժանումները՝ այսինքն՝ այս ստորաբաժանումները, որ պետք է ստեղծվեին, համալրել առավել պատրաստված, հոգեբանորեն կայուն սպանելով, ենթասպաներով, պայմանագրային ու ժամկետային զինծառայողներով: Ես չգիտեմ Ձեր մոտ ինչ տպավորություն ստեղծվեց հիմա, բայց ինձ մոտ տպավորություն է, որ կազմավորել են հատուկ խմբեր, որոնք պետք է ինչ-որ դիվերսիոն գործողություններ կատարեին թշնամու թիկունքում»,- նշեց ՀՔԾ պետը:

Անդրադառնալով Քոչարյանի հայտարարությանը, որ որևէ զինվորականի զենքից կրակոց չի եղել, որևէ փամփուշտ չի օգտագործվել՝ Սասուն Խաչատրյանը նշեց, որ երկրորդ նախագահը չէր կարող իմանալ այդ զենքերը կրակել են, թե ոչ: Այն, որ նման խմբեր ստեղծվել են, նրանք մասնակցել են մարտի 1-ի իրադարձություններին, արդեն իսկ քրեական գործով ապացուցված իրողություն է:

«Արմենպրես»

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>