«Արարատցեմենտ»-ում խուզարկություններ են. աշխատանքը դադարեցված է Ամենավատ սցենարին պիտի սպասենք. Սուրենյանց Գագիկ Ծառուկյանին կձերբակալե՞ն. Արման Աբովյանը չի բացառում
6
Օլիմպիական կոմիտեն կապարակնքվել է, սա միջազգային մակարդակի խայտառակություն է. Իվետա Տոնոյան Փաշինյանը դիմադրության օջախները կազմաքանդում է, պատրաստվում է փոխել ՀՀ Սահմանադրությունը. Սուքիասյան Օլիմպավանից դուրս են հանել օտարերկրացի մարզիկներին, սա միջազգային սկանդալ է. Տոնոյան Գագիկ Ծառուկյանը ընտանիքի անդաների հետ տանն է. 7։16 են սկսել գործողությունները. Տոնոյան Խուզարկություններ են իրականացվում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում․ ԲՀԿ խոսնակ Գագիկ Ծառուկյանի տունը շրջապատված է, ինչ որ ռազմական հագուստով ավտոմատավորներ են. Արման Աբովյան ԱԱԾ դիմակները խուզարկում են Գագիկ Ծառուկյանի տունը Այս ընտրությունների արդյունքում իջավ Հայաստանի սուվերենության աստիճանը 5 քաղաքական ուժեր հայտարարեցին միասնական օրակարգ ձևավորելու մասին՝ նախանշելով հիմնական ուղղությունները Այս որոշմամբ արդարության և արդարադատության վրա վերջնականապես տապանաքար դրվեց. Իվետա Տոնոյան Պատերազմ Արցախում
Մենք հետաքրքրված ենք Հայաստանի մասնակցությամբ ԵԱՏՄ-ին. Փաշինյանը՝ Միշուստինին Փաշինյանի գլխարկն ապահով ձեռքերում է. Ռուսական աղբյուր Օլիմպիական կոմիտեն կապարակնքվել է, սա միջազգային մակարդակի խայտառակություն է. Իվետա Տոնոյան Փաշինյանը դիմադրության օջախները կազմաքանդում է, պատրաստվում է փոխել ՀՀ Սահմանադրությունը. Սուքիասյան «Արարատցեմենտ»-ում խուզարկություններ են. աշխատանքը դադարեցված է 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ. ՔՊ-ի ՔԿ-ն՝ Ծառուկյանի հետ կապված գործի մասին Օլիմպավանից դուրս են հանել օտարերկրացի մարզիկներին, սա միջազգային սկանդալ է. Տոնոյան Մեր ղեկավարի մեջքին կանգնած ենք, Աստված թող միշտ Ծառուկյանի հետ լինի. աշխատակիցներ Ամենավատ սցենարին պիտի սպասենք. Սուրենյանց Գագիկ Ծառուկյանին կձերբակալե՞ն. Արման Աբովյանը չի բացառում «Արմատ մեդիայի» լրագրողներին կանչել են Քննչական կոմիտե՝ հարցաքննությունների Գագիկ Ծառուկյանը ընտանիքի անդաների հետ տանն է. 7։16 են սկսել գործողությունները. Տոնոյան Բիզնես խլելը Հայաստանում օրինաչափ է դառնում Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան Խուզարկություններ են իրականացվում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում․ ԲՀԿ խոսնակ «Հայաստան» դաշինքը խորհրդարան է գործուղելու գաղափարական և անկոտրում քաղաքական թիմ. հայտարարություն Մաhաgել է վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը Մանդատն ուղղակի տոմս է դեպի կալանավայր. Նարեկ Կարապետյան Գագիկ Ծառուկյանի տունը շրջապատված է, ինչ որ ռազմական հագուստով ավտոմատավորներ են. Արման Աբովյան Փաշինյանը մեկնել է Ռուսաստան, որը իրեն չի շնորհավորել (դեռ) ՀՀ իշխանությանը շարունակում է պետական և սահմանադրական կարգի հետևողական ապամոնտաժումը. ՀԱԿ ԱԱԾ դիմակները խուզարկում են Գագիկ Ծառուկյանի տունը Այս ընտրությունների արդյունքում իջավ Հայաստանի սուվերենության աստիճանը Ճիշտը «Ուժեղ Հայաստան»-ի կողմից մանդատների վերցնելն է. Նարեկ Կարապետյան Թրամփի հրեշավոր մղումները. նա ափսոսում է, որ ավելի շատ մարդ չի սպանել. Թեհրանում միլիոնավոր մարդիկ են հավաքվել Իրանի գերագույն առաջնորդի հոգեհանգստյան աղոթքին Տաշիրի Սարատովկա գյուղում կարկուտը հողին է հավասարեցրել ամեն ինչ Միխայիլ Միշուստինը Եկատերինբուրգում «Իննոպրոմ» ցուցահանդեսի շրջանակում կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ ՍԴ որոշումը քաղաքացուն ուղղված ուղերձ էր առ այն, որ իշխանության իրական աղբյուրն ամենևին էլ քաղաքացին չէ. «Միասնության թևեր» Պուտինն ու Թրամփը գրեթե մեկուկես ժամ զրուցել են հեռախոսով

Գողտրիկ բնություն, որակյալ սնունդ և բարձրակարգ սպասարկում․ սա է «Մոնտե Քրիստո ռեստորանի» հաջողության գաղտնիքը (ֆոտոշարք)

Հայկական ազգային կերակրատեսակներից մինչև վրացական ու եվրոպական ախորժելի ուտեստներ, գողտրիկ բնություն, կենդանի կատարումներ՝ ամեն երեկո, թարմ օդ և տարբերվող դիզայն. սա «Մոնտե Քրիստո» ռեստորանն է: Այստեղ չեն գալիս պարզապես սնվելու, այստեղ գալիս են իրապես հանգստանալու, կտրվելու քաղաքի առօրյայից, լիցքաթափվելու աղմուկից:


Անկախացումից հետո Մոնտե Քրիստո ռեստորանային համալիրը առաջիններից է, որ բացվել է Երևանում: Այս տարիների ընթացքում ռեստորանը ձեռք է բերել անգերազանցելի փորձ ռեստորանային բիզնեսի ոլորտում, հմտացել է, և այսօր շարունակում է ապահովել բարձր որակ:


«Մոնտե Քրիստո»-ի առանձնահատկություններից է գողտրիկ բնությունը․ «Մենք ամեն ինչ արել ենք, որ ռեստորանային համալիրի տարածքում մեր հյուրերը կարողանան ազատ զբոսնել ու վայելել Հրազդանի կիրճի չքնաղ բնությունը: Մեր ռեստորանը կառուցելիս մեզ համար առաջնային է եղել կանաչ գոտին պահպանելը։ Այն ինչ ստեղծել ենք, ստեղծել ենք բնությանը ներդաշնակ՝ առանց վնասելու», - ասում է ռեստորանի տնօրեն Ալլա Մուսայելյանը:


«Մոնտե Քրիստո» ռեստորանի բազմաթիվ առանձնացված սրահները հարմար են ինչպես մեծ կորպորատիվ միջոցառումների, ընկերական, ընտանեկան հավաքույթների, այնպես էլ մտերմիկ հանդիպումների համար: Ամռան ամիսներին կարող եք կազմակերպել ձեր միջոցառումները բացօթյա սրահներում, իսկ փակ սրահներում ձեր միջոցառումները կարող եք տոնել անկախ եղանակից:


Ռեստորանային համալիրի տնօրեն Ալլա Մուսայելյանը վստահեցնում է` «Մոնտե Քրիստո»-ում թարմ սննդի մատուցումը սկզբունքային է:


«Մեր հաճախորդները գիտեն` մեզ մոտ մատուցվում են միայն թարմ մթերքներից պատրաստված ուտեստներ: Եթե հավկիթ, ուրեմն տնական, եթե միս, ուրեմն տեղական և անմիջապես մթերողից: Մեր ջրավազանում մշտապես թարմ ձկներ են, և ցանկացած պահի հաճախորդները կարող են հենց տեղում իրենց նախընտրած ձուկը պատվիրել: Մեզ մոտ միայն օրիգինալ խմիչքներն են: Ունենք խաղողի գինի, որը հատուկ բերվում է Արցախից և միայն «Մոնտե Քրիստո»-ում կարելի է վայելել»,- ընդգծում է Ալլա Մուսայելյանը:


Ռեստորանի հաջողության գաղտնիքներից մեկն էլ բարձրակարգ սպասարկումն է: Աշխատակիցները լավ գիտեն, որ «Մոնտե Քրիստո»-ի ցանկացած հաճախորդ պատվավոր հյուր է, ում պետք է սպասարկել ամենաբարձր մակարդակով․ «Մեր հյուրերի ցանկում հաճախ կարելի է տեսնել աշխարհահռչակ այցելուների, ինչպիսիք են օրինակ՝ մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրը, աշխարհահռչակ կինոռեժիսոր, դերասան և սցենարիստ Սերժ Ավետիքյանը և այլոք: Սա թերևս մեր աշխատանքի լավագույն գնահատակններից մեկն է», - նշում է ռեստորանի տնօրենը:


Մոնտե Քրիստո ռեստորանի համար խիստ կարևոր է ազգային ուտեստների պահպանումն ու ճիշտ մատուցումը։ Ալլա Մուսայելյանը ցավով նկատում է, որ այսօր մարդիկ ինչ-որ չափով հեռացել են ազգային խոհանոցից, ինչի ուղղությամբ պետք է ավելի շատ աշխատել, որ չմարի հետաքրքրությունը մեր ազգային խոհանոցի նկատմամբ, քանի որ այն շատ համեղ է ու գլխավորը՝ առողջ:


Ի դեպ, «Մոնտե Քրիստո» ռեստորանը այս սեզոնի համար բավական հետաքրքիր նորություներ ունի. երեխաների համար ռեստորանի բակում խաղահրապարակ է կառուցվել, գեղեցիկ լուսավորում է ստացել ռեստորանի բացօթյա պարահրապարակ տանող կամուրջը, որը մեր հյուրերի լուսանկարվելու համար ամենասիրելի վայրերից մեկն է դարձել: Երկրորդ հարկում բացօթյա սրահ ենք ավելացրել, որը կարող է հյուրընկալել մինչև հարյուր անձ: Այս տարի ռեստորանը գործարկել է նաև բացօթյա սրճարանը, ուր ավելի թեթև ու մտերմիկ միջավայր է: Ռեստորանի տարածքում տեղադրվել են նոր նստարաններ, ուր մարդիկ կարող են պարզապես նստել ու հանգստանալ բնության գրկում: Իսկ մյուս հետաքրքիր նորություններին սպասեք առաջիկայում:



Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>