Փորձել են ռետինե ձեռնոցներով հեղուկ տեղափոպել ՔԿՀ
Հուլիսի 23-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելիս ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները զննության են ենթարկել դատապարտյալ Ն. Ա.-ի անվամբ քաղաքացի Գ. Լ.-ի կողմից բերված հանձնուքը:
Զննության արդյունքում սպասք լվանալու հեղուկի 4 լիտր տարողությամբ պոլիէթիլենային տարայի միջից հայտնաբերել և առգրավել են 2 ռետինե ձեռնոց՝ լցված սպիրտին բնորոշ սուր հոտ ունեցող հեղուկով:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժնից, հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Նախապատրաստվում են նյութեր:

