Ինքնասպանություն Երևանում. միջին տարիքի տղամարդը Կիևյան կամրջից իրեն ցած է նետել
Քիչ առաջ ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։
Միջին տարիքի տղամարդը Կիևյան կամրջից իրեն ցած է նետել և հայտնվել Հրազդան գետում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ քննչական բաժնիում նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
Քիչ առաջ ԱԻՆ ՓԾ ջրասուզակը հատուկ ճոպանի միջոցով դին դուրս բերեց գետից, և փրկարարները տեղափոխեցին անվտանգ վայր։
Մանրամասները՝ Shamshyan.com -ում:

