Ռեստարտ՝ ՀՀԿ-ում. Ովքեր են Սերժ Սարգսյանի ընտրած 3 ինտելեկտուալ դեմքերը
Դիտել նաև
«Դիտավորյալ արարքի հետևանք է»․ Արփինե Սարգսյան
«Քելեխչու նման ոչ մի առիթ բաց չի թողնում»․ Ոսկան Սարգսյան
Հ. Հովսեփյան փողոցը՝ վարորդների համար իրական փորձություն (տեսանյութ)
Ալեքսանդր Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել
Արփինե Սարգսյանն աշխատանքից ազատել է ՆԳՆ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների
«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի առողջացման, ռեստարտի ծրագիր է մշակել՝ մաքրվել օդիոզ ֆիգուրներից։ Նա ընտրել է ՀՀԿ հնարավորինս չվարկաբեկված և ինտելեկտուալ 3 դեմք՝ Արփինե Հովհաննիսյան, Դավիթ Հարությունյան, Վիգեն Սարգսյան, որոնք պետք է իրականացնեն ռեստարտը և որոնք ընդունելի են Արևմուտքում։
Իսկ ԱՄՆ իշխանությունը, ըստ լուրերի, անգամ ողջունում է այս «ռեստավրացիան»։ Սերժ Սարգսյանը պարբերաբար հանդիպում է քաղաքական ընդլայնված կազմի կամ «առողջացման ծրագիր մշակող եռյակի» հետ, քննարկում, թե ինչպես վերականգնել ՀՀԿ-ի հեղինակությունը և չպարտվել ընտրություններում։ ՀՀԿ-ից չհերքեցին, որ նման պրոցես կա։ Նրանք կարծում են, որ ընտրություններին պետք է մասնակցել թեկուզ 10-15 հոգանոց, բայց «մաքուր» ցուցակով»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

