Հայոց ցեղասպանությունը ցույց տվեց թե ինչի է հանգեցնում այլատյացությnւնը. Պուտին Ցեղասպանության աղետալի դեպքերից հարյուրամյակ անց, ցավոք, նոր ցեղասպան գործողություններով հայաթափվեց Արցախը. Ամենայն Հայոց Կաթողիկոս Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդում։ ՈւՂԻՂ
24
Որևէ հայ իրավունք չունի ՑԵղասպանությունն ուրանալու, մոռանալու. Ծառուկյան Պուտին. Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղաuպանnւթյան հարյուր հազարավոր զոհերի հիշատակի առջև Եկե՛ք միասին կառուցենք այնպիսի Հայաստան, որի մասին երազում էին մեր նախնիները. Գագիկ Ծառուկյան Հայոց Ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից մնում է մեր պահանջատիրության հիմքում. Արամ Ա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդում։ ՈւՂԻՂ ՈւՂԻՂ․ Ջահերով երթ՝ Հանրապետության հրապարակից Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ ենք ստացել 19 քաղաքական ուժից, որից երկուսը՝ դաշինք, 17-ը՝ կուսակցություն ԿԸՀ Այս պահի դրությամբ իրենց փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացրել 10 քաղաքական ուժեր. Վերջնաժամկետն այսօր է Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու հնարավորություն են. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Ցեղասպանության թանգարանը տեղադրել է Վեհափառի այցի մասին նյութ, ապա ժամեր անց ջնջել Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելությունը թույլ կտա Բրյուսելին միջամտել երկրի ներքին գործերին. Զախարովա (տեսանյութ) Որևէ հայ իրավունք չունի ՑԵղասպանությունն ուրանալու, մոռանալու. Ծառուկյան Սա հնարավորություն է՝ հիշելու և ընդգծելու այն անխզելի կապը, որը միավորում է Ֆրանսիան Հայաստանի հետ. Մակրոն Հայոց ցեղասպանությունը ցույց տվեց թե ինչի է հանգեցնում այլատյացությnւնը. Պուտին Ռոբերտ Աբաջյանի մայրիկի՝ տիկին Աննայի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 25-ին Պուտին. Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղաuպանnւթյան հարյուր հազարավոր զոհերի հիշատակի առջև Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել պատասխանատվության ենթարկել Թուրքիայի դրոշը այրող քաղաքացիներին ՔՊ-ին սպասարկող «Հանրային» հեռուստատեսությունը չի ցուցադրել Վեհափառի այցը Ծիծեռնակաբերդ և սուրբ նահատակների բարեխոսական կարգը Աննա ջան, բարի ճանապարհ, ամուր կգրկես տղերքին, մինչ հանդիպում. Զnhված Ադամի մայրը՝ Աբաջյանի մոր մասին Լիբանանի նախագահը կոչ է արել պահպանել պատմական հիշողությունը. հայտարարություն Ցեղասպանության աղետալի դեպքերից հարյուրամյակ անց, ցավոք, նոր ցեղասպան գործողություններով հայաթափվեց Արցախը. Ամենայն Հայոց Կաթողիկոս Այսօրվա ՀՀ ղեկավարները փորձում են արդարացնել Հայոց ցեղաuպանnւթյnւնն իրականացնողներին. Սամվել Կարապետյան Անցյալի ողբերգությունը պետք է դառնա ծանր, բայց ուսանելի փորձառություն, որից կարելի է քաղել դասեր. Պոլսո Հայոց պատրիարք «Հայաստան» դաշինքի ծրագրային դրույթներից է Ցեղաuպանnւթյան միջազգային ճանաչման շարունակական սատարումը․ Ռոբերտ Քոչարյան Եկե՛ք միասին կառուցենք այնպիսի Հայաստան, որի մասին երազում էին մեր նախնիները. Գագիկ Ծառուկյան Հայոց Ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից մնում է մեր պահանջատիրության հիմքում. Արամ Ա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդում։ ՈւՂԻՂ Փորձեցին ջնջել հայ ժողովրդին, չստացվեց, պայքարը չի մարել և չի մարելու․ Արագածոտնի թեմի առաջնորդ Ջահերով երթից առաջ այրվեց թուրքական դրոշը Վաղարշապատի զարգացման ծրագիրը, որը ներկայացրել է ՔՊ-ն, հետընթացի մասին է (տեսանյութ) Մայրաքաղաքում «անկանխատեսելի» խցանումներ են (տեսանյութ) Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Փաշինյանի ասածները կարող է մեկնաբանել Հայաստանի քաղաքական կյանքին մի փոքր ծանոթ ցանկացած բժիշկ. ՀԱԿ խոսնակ ՈւՂԻՂ․ Ջահերով երթ՝ Հանրապետության հրապարակից Հայոց ցեղասպանության հիշողությունը ենթակա չէ՛ ուրացման, իսկ միջազգայնացումը՝ սակարկման Ալեն Սիմոնյանի խոստովանությունը Թուրքիայում. «Հրապարակ» Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը թիրախավորեց Անդրանիկ Թևանյանին և ԲՀԿ-ին (տեսանյութ)

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության հաղորդագրությունը

Հիմնադիր Խորհրդարանի քարտուղարությունը իր լիակատար համերաշխությունն ու աջակցությունն է հայտնում վերջին օրերին ՀՀ իշխանությունների կողմից տեղական ավազակաբարո «իշխանիկների» և զինված հրոսակախմբերով օժտված օլիգարխների ու քրեական հեղինակությունների վնասազերծման ուղղությամբ ձեռնարկած կտրուկ միջոցառումներին:

Այս միջոցառումները պետք է գնահատել ոչ միայն որպես նախկին վարչախմբի ու նրա ներկայացուցիչների անօրինականությունների բացահայտում կամ այդ անօրինակությունների հեղինակներին պատասխանատվության ենթարկելու, հակակոռուպցիոն պայքարի և թալանչիությունը դադարեցնելու շրջանակներում իրականացված հատուկ քայլեր, այլև առաջին հերթին` պետության և ժողովրդի նկատմամբ ներքին թշնամիների կողմից ռեվանշի իրականացման հնարավորությունները բացառելու ուղղությամբ ձեռնարկված կանխարգելիչ և անհետաձգելի միջոցառումներ:

Հանուն իր իշխանության հարատևման, նախկին վարչախումբը ոչ միայն իրեն էր ծառայեցրել պետական ուժային կառույցները, այլև ձևավորել էր զինված հրոսակախմբեր, իսկ Հայաստանի առանձին շրջաններում` ներդրել ֆեոդալական բնույթի հարաբերություններ:

Հետևաբար՝ առաջիկա ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների կայացման երաշխիքը ոչ միայն կտրուկ բարելավված ընտրական օրենսգրքի ու կուսակցությունների մասին օրենքի որդեգրումն է, այլև, առաջին հերթին`տեղերում քաղաքացիներին ֆիզիկական և հոգեբանական ստրկացման հասցրած ֆեոդալական դրվածքի ամբողջական կազմաքանդումը, ինչպես նաև՝ հրոսակախմբերի վնասազերծումը:

Արցախը համարելով Հայաստանի անբաժանելի մաս և հաշվի առնելով մեր Հայրենիքի այս տարածքի ներկայացրած ռազմավարական նշանակությունը, Հիմնադիր Խորհրդարանի քարտուղարությունը խիստ կարևորում է անցնող երկու ամիսներին Արցախում իրականացված բոլոր դրական գործընթացները, ներառյալ՝ ժողովրդին ստրկացնելու Արցախյան ազատամարտի կեղծ հերոսների վարած քաղաքականության դեմ վերջին ամիսներին Արցախում ծավալված պայքարը:

ՀԽ քարտուղարությունը վերահաստատում է նոր իշխանություններին, և հատկապես հակահեղափոխության ու ռեվանշի հնարավորությունների դեմ նրանց քայլերին իր ամբողջական սատարումը, և բոլոր նրանց, ովքեր փորձում են սեպ խրել Հիմնադիր խորհրդարանի և Նոր կառավարության միջև խորհուրդ է տալիս զուր էներգիա չվատնել:

Հիմնադիր Խորհրդարանի քարտուղարություն

20 հունիսի 2018թ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>