Ընտրություններից առաջ ոստիկանությունում նոր մարմին կստեղծվի
Դիտել նաև
ՀՀ ոստիկանությունում խոշտանգման դեպքի քննությունը ավարտվել է՝ երկու ոստիկանի դեմ մեղադրանք է առաջադրվել
Ոստիկանական համակարգից նոր ձերբակալություններ կլինեն
Քաղաքացուն ծեծի ենթարկած ոստիկանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
Դեպի Էջմիածին տանող ճանապարհը լի է ոստիկաններով (տեսանյութ)
Ոստիկանությունը քաղաքացիներին նախազգուշացնում է
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ շրջանառվող լուրերի համաձայն՝ Ոստիկանության համակարգում հատուկ ընտրությունների վերահսկմամբ զբաղվող մարմին է ստեղծվելու, կամ գոնե այս փուլում զգացվում է նման մարմին ունենալու անհրաժեշտությունը: Մեզ հասած տեղեկություններով՝ այս փուլում քննարկվում է, թե ինչ ֆորմատով պետք է ստեղծվի այդ մարմինը՝ ներգերատեսչական որոշումներո՞վ, թե՞ Ոստիկանության մասին օրենքում կատարվելու են նաև օրենսդրական փոփոխություններ:
Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Ժամանակ»-ին փոխանցեցին, որ այս պահին նման որևէ մարմին ստեղծելու մասով որևէ քննարկում չի գնում։
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:

