Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Իսպանական դասեր
18
Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Պատերազմ Արցախում
Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ» Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել Փոխվարչապետը, ԱԽՔ-ը, դատախազը, նախարարները ձեզ հետ համաձայն են, որ իրենք վատ հետևանքներ են. Դավիթ Ղազինյանը՝ ՔՊ-ականներին Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Ինչո՞ւ է Հայաստանի արտահանելի հատվածը հայտնվել ճգնաժամում. գլխավոր մեղավորը Փաշինյանն է Սպասվում է քամու ուժգնացում, անձրև, ամրոպ Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրի Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության․ WSJ Իսպանական դասեր Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ-ն ու ՀՀ տարածքն օգտագործելու և դրանից հնարավորինս «քամելու» համար. Աբրահամյան Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի

Արտաշատի ավագանու անդամները պահանջում են քաղաքապետի հրաժարականը

Արտաշատի ավագանու նիստերը չեն կայանում: Ավագանու անդամները բոյկոտում են՝ պահանջելով քաղաքապետ Կարեն Բենիամինյանի հրաժարականը: «Արմենպրես»-ը զրուցել էավագանու անդամների և քաղաքապետի հետ՝ պարզելու նման պահանջի հիմքերը, և թե արդյոք դրանք հիմնավորված են:

«Բոյկոտում ենք մասնավորապես կադրային ոչ ճիշտ քաղաքականության, քաղաքի աղտոտվածության, տեղական տուրքերի դրույքաչափերի բարձր լինելու և շատ այլ պատճառներով: Արտաշատի լիճը մի թեթև մաքրել են և աղբը լցրել դրա հարակից մատուռի հետևում»,-ասել է ավագանու անդամ Գոռ Նազարյանը:

Նրա խոսքով՝ ավագանու 9 անդամ՝ նույն պահանջով չեն գնում նիստերին: Ավագանու մեկ այլ անդամ՝ Կամո Խաչատրյանը, ով ևս չի ներկանում ավագանու նիստերին, ասում է՝ ինքը պահանջում է քաղաքապետի հրաժարականը ոչ լիարժեք ղեկավարման համար: «Արտաշատն աղբի մեջ կորած է:

Աղբահանությունը շատ վատ է կատարվում»,-ասաց նա:
Քաղաքապետ Կարեն Բենիամինյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է՝ ավագանու նիստերը չեն կայացել, քանի որ քվորում չի ապահովվել, սակայն հրաժարականի պահանջով իրեն պաշտոնապես ավագանու ոչ մի անդամ չի դիմել: Անդրադառնալով ավագանու անդամների կողմից բարձրացված աղբահանության հարցին՝ Բենիամինյանն ասել է՝ քաղաքում աղբահանությունն ամեն օր կատարվում է, աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Իսկ Արտաշատի լճի մաքրման աշխատանքներն արդեն վերջացրել են: Հարցին՝ թե ինչու երկար ժամանակ չէր մաքրվում, ասել է՝ այն տրված էր վարձակալությամբ անվարձահատույց:

«Վարձակալը եղել է անհատ Աշտակ Պողոսյանը: Պայմանագրով իրենք պետք է մաքրման աշխատանքներ իրականացնեին: Սակայն վարձակալությունից հրաժարվեցին: Տարեսկզբին մաքրման համար գումար չկար նախատեսված, քանի որ լիճը համայնքի սպասարկման տակ չէր: Մայիսի 4-ի ավագանու նիստով նախատեսված էր լճի մաքրման համար գումար հատկացնելու հարց: Նիստը չկայացավ, սակայն մենք գումարը պայմանագրով տվեցինք կազմակերպությանը, որպեսզի մաքրման աշխատանքները կատարեն: Լիճն այս պահին մաքրված է արդեն»,-հավաստիացրել է քաղաքապետը:

Բենիամինյանը նշել է՝ բնակիչներին հորդորել է աղբահանության, աղբի կուտակման հետ կապված ցանկացած խնդրի դեպքում զանգահարել թեժ գիծ և զգուշացնել այդ մասին: Հավաստիացրեց՝ բնակիչների կողմից բարձրացված ցանկացած հարցի լուծում է տրվել:

«Ես աշխատում եմ, որ քաղաքի համար անեմ հնարավոր ցանկացած բան: Ընտրված եմ բնակիչների կողմից, աշխատում և ծառայում եմ իմ քաղաքին ու ժողովրդին: Եթե անձնական շահով առաջնորդվելով պահանջներ են ներկայացնում, ես հիմքեր եմ պահանջում: Չեմ պատրաստվում հրաժարական տալ»,-ասել է քաղաքապետն ու հավելել, որ բնակիչների կողմից իր հրաժարականի պահանջ չի եղել:

Կարեն Բենիամինյանը Արտաշատի քաղաքապետ է ընտրվել 2017 թվականի նոյեմբերին:

Աղբյուրը՝ Politik.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>