Հայկ Կյուրեղյանն այսօր ազատ կարձակվի
Օդամղիչ ատրճանակով կրակելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանն այսօր կլինի ազատության մեջ: Նրա հայրը` Արմենակ Կյուրեղյանն «Ա1+»-ին հայտնեց, որ այսօր օրվա ընթացքում պարզ կլինի, թե երբ նա կլինի ազատության մեջ:
Հայկ Կյուրեղյանին երեկ «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխել են «Վարդաշեն» ՔԿՀ` փակ ռեժիմից բաց ռեժիմի անցնելու համար: Հայկ Կյուրեղյանին հասնում է նաեւ մեկ ամսյա արձակուրդ:
Մանրամասները՝ A1plus.am-ում:

