Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Իսպանական դասեր
18
Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Պատերազմ Արցախում
«Հրապարակ». Ինչով է պայմանավորված ՔՊ-ականների դիվոտած պահվածքն ընդդիմության հանդեպ Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ» Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել Փոխվարչապետը, ԱԽՔ-ը, դատախազը, նախարարները ձեզ հետ համաձայն են, որ իրենք վատ հետևանքներ են. Դավիթ Ղազինյանը՝ ՔՊ-ականներին Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Ինչո՞ւ է Հայաստանի արտահանելի հատվածը հայտնվել ճգնաժամում. գլխավոր մեղավորը Փաշինյանն է Սպասվում է քամու ուժգնացում, անձրև, ամրոպ Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրի Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության․ WSJ Իսպանական դասեր Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ-ն ու ՀՀ տարածքն օգտագործելու և դրանից հնարավորինս «քամելու» համար. Աբրահամյան Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ

«Իմ մնալ-չմնալը ես չեմ որոշում». ինչո՞ւ Հրաչյա Հարությունյանը (Կրակեմ Հրաչը) հրաժարական չտվեց

Պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանը` Կրակեմ Հրաչ, որն այդ պաշտոնին նշանակվել է դեռ Սերժ Սարգսյանի նախագահության ժամանակ, այսօր իրականացնում է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության պահպանությունը: «Ժողովուրդ» օրաթերթը վերջինիցս հետաքրքրվեց, թե ինչու նա Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո շարունակեց մնալ իր պաշտոնին եւ հրաժարական չտվեց :

-Պարոն Հարությունյան, դուք մշտապես ապահովել եք ՀՀ նախկին նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանի անվտանգությունը, համարվել եք իր ամենահավատարիմ մարդկանցից մեկը, նա հրաժարական տվեց, ինչո՞ւ եք դուք մնացել :

-Ես զինվորական եմ, իմ մնալ-չմնալը ես չեմ որոշում:

-Իսկ Դուք անձամբ փորձե՞լ եք հրաժարական տալ, ասել, որ չեմ ուզում աշխատել նոր թիմի հետ:

-Ո՛չ:

-Ինչո՞ւ:

-Իսկ ինչո՞ւ չպետք է հավատարիմ մնամ իմ զինվորական սկզբունքներին:

-Լավ, մնացել եք համատարիմ, իսկ Նիկոլ Փաշինյանը ինչպե՞ս Ձեզ ընդունեց, չքննադատե՞ց Ձեզ` նախկին աշխատելաոճի հետ կապված:

– Ո՛չ, շատ լավ:

-Չի էլ քննադատե՞լ:

– Ո՛չ, ո՛չ, խնդիր չի առաջացել:

-Իսկ կարողանո՞ւմ եք համագործակցել, հասկանալ միմյանց:

-Շատ նորմալ է:

-Իսկ Սերժ Սարգսյանի հետ հանդիպե՞լ եք իր հրաժարականից հետո :

-Ո՛չ:

-Ինչո՞ւ, ի՞նչ խնդիր կար իր հետ հանդիպելու:

-Առիթ չի եղել:

-Իսկ ինքը ո՞նց ընդունեց Ձեր մնալը համակարգում:

-Դա պետք է իրեն հարցնեք, ինձ մի՛ հարցրեք: -

- Սերժ Սարգսյանի օրոք պարբերաբար ուժեղացվում էր նրա անվտանգության պահպանությունը: Ավելին` նրա դեմ ահաբեկչական գործողության իրականացման փորձերը իրավապահների կողմից կանխվեցին, եւ այսօր անգամ կան կալանավորվածներ: Այսօր Նիկոլ Փաշինյանի մասով ի՞նչ վիճակ ունեք:

-Վիճակը նորմալ է, բայց եթե անհրաժեշտություն առաջանա, ապա մենք դարձյալ կուժեղացնենք:

-Հիմա վտանգ չեք տեսնո՞ւմ, քանի որ թավշյա հեղափոխությունից հետո բավականին աղմկահարույց բացահայտումներ են իրականացվում նախկին պաշտոնատար անձանց գործունեության մասով:

-Գիտեք, պահպանությունը դա համալիր միջոցառումներ են, շատ բան դուք կարող եք տեսնել, շատ բան կարող եք չտեսնել, եթե երկու մեքենա է ուղեկցում, դա չի նշանակում, որ վարչապետի պահպանությունը թույլ է իրականացվում. կան իրականացման տարբեր մեթոդներ, տարբեր տեխնոլոգիաներ, այնպես որ հանգիստ եղեք:

-Արդեն մեկուկես ամիս է, ինչ դուք ապահովում եք ՀՀ վարչապետի անվտանգությունը, հիմա կարո՞ղ եք ասել, թե Նիկոլ Փաշինյանի հետ է հեշտ, թե Սերժ Սարգսյանի:

-Դժվար է ասել: -Ինչո՞ւ, մենք բավականին մեծ իրավիճակի փոփոխություն ունենք: Նիկոլ Փաշինյանը հաճախ է քաղաքացիների հետ շփվում, մարդկանց մեջ մտնում, գրեթե բոլոր քաղաքացիները կարողանում են նրան մոտենալ, ինչը, օրինակ, չէր անում Սերժ Սարգսյանը:  Այդ տեսանկյունից մեզ համար դժվար է դարձել:

-Կմանրամասնե՞ք:

-Ամեն անգամ, երբ ինքը մտնում էր ժողովրդի մեջ, մեր թիկնապահները սթրես են ապրում:

-Ինչո՞ւ, սովո՞ր չեն այս իրավիճակներին:

-Ցանկացած նման բան պոտենցիալ վտանգ է ներկայացնում թիկնապահի համար պահպանության տեսանկյունից, թե չէ այլ խնդիր չկա:

Մանրամանսերը՝ Armlur.am-ում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>