Ադրբեջանին զենքի վաճառքի հարց չեմ բարձրացրել, պատրաստվում եմ բարձրացնել․ ԱԱԽ քարտուղար (Տեսանյութ)
Դիտել նաև
Սկանդալից մինչև միլիոններ. Արմեն Փամբուխչյանի հայտարարագրերի հետքերով
Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին
Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է
Վալոդյա Գրիգորյանի հայրիկին Ներքին գործերի նախարարություն են հրավիրել
Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր քրեական գործով նախաքննության ավարտ է հայտարարվել
ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպմանը ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Արմեն Գրիգորյանին լավ են ընդունել։ Մայիսի 28-ին Սարդարապատում լրագրողների հետ զրույցում Գրիգորյանն անդրադարձավ մեղադրանքներին, թե ադրբեջանական ագրեսիայի հարցը չի բարձրացրել այդ հանդիպմանը։
Նա նշեց, որ պաշտպանության հարցերով ավելի շատ խոսել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
«Աստանայում միայն ես չեմ եղել, այնտեղ է եղել նաև պաշտպանության նախարարը, հարցերն ավելի շատ այդ ֆորմատով են քննարկվել»,- ասաց նա։
Գրիգորյանը նշեց, որ Աստանա կատարած այցը դրական է ընկալել, նաև ջերմություն է զգացել քաղաքական գործիչների կողմից՝ թերևս իր երիտասարդության և այլ հանգամանքներով պայմանավորված։
Մանրամասները՝ Azatutyun.am-ի տեսանյութում:

