Կիսանկուղային հարկում մեքեմնան մասամբ այրվել է
Այսօր՝ մայիսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 12:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արաբկիր վարչական շրջանի Վրացական փողոցի թիվ 21 շենքի առաջին հարկում գտնվող ավտոտնակում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր են ժամանել թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով: Հրշեջները քաղաքացիների օգնությամբ նախ կանխել են կրակի տարածումը, այնուհետև մարել այն:
Ըստ նախնական տեղեությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Մանրամասները՝ Shamshyan.com կայքում:

