Ինչպե՞ս կազդի Լապշինի արտահանձնումը Լեռնային Ղարաբաղի վրա (Տեսանյութ)
Երեկ երեկոյան Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինը հատուկ չվերթով Մինսկից արտահանձնվեց Բաքվին: Պատճառն ադրբեջանի հերթական հիստերիան էր՝ միջազգային մակարդակով:
Բանն այն է ¸ որ համացանցում հայտնի բլոգերը տարիներ առաջ երկու անգամ այցելել էր Ղարաբաղ՝ այն ճանաչելով որպես անկախ պետություն, ամիսներ առաջ էլ քննադատել Իլհամ Ալիևին, Լապշինը նաև 2015-ին Վրաստանի տարածքով եւ Ուկրաինայի քաղաքացու անձնագրով մտել էր Ադրբեջան այն բանի շնորհիվ, որ նրա անվան գրության մեջ տառի տարբերություն կա։ Ուկրաինական անձնագրում գրված է «Օլեկսանդր»։ Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարել՝ «Պետական սահմանի մասին» օրենքը խախտելու համար: Բելառուսը, տեղի տալով Ադրբեջանի պահանջին, Մինսկում ձերբակալեց ու երկու ամսով ազատազրկեց Իսրայելի և Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող Լապշինին:
Հունվարի 17–ին Բելառուսի դատախազությունը որոշել էր բավարարել Ադրբեջանի պահանջը եւ արտահանձնել Լապշինին Ադրբեջանին։ Լապշինի փաստաբանը դիմել էր Գերագույն դատարան՝ այն բողոքարկելու նպատալկով¸ սակայն ապարդյուն:
Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանը կարծում է, որ այս պարագայում որոշակի գործողությունների կարող են դիմել ավելի շատ Հայաստանի իշխանությունները, քան Lեռնային Ղարաբաղի: Հայաստանն, ըստ Խանումյանի, պետք է Բելառուսում իր դեսպանին հետ կանչեր խորհրդակցության համար:
Մանրամասները՝ տեսանյութում
Zham.am

