Փաշինյանն ընդունել է վնասվածք ստացած ցուցարարին (տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է իրանահայ 18-ամյա Իլեն Ռոստամիին, ով ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանների կողմից կիրառած հատուկ միջոցի հետևանքով դեմքի լուրջ վնասվածք էր ստացել։
Աղջիկը վիրահատվելու համար Իրան էր մեկնել, իսկ վերադառնալուց հետո շարունակել էր մասնակցել Փաշինյանի առաջնորդած ցույցերին ու քաղաքացիական անհնազանդության գործողություններին:
«Ազատության» հետ զրույցում Իլենն ասել էր, որ համաժողովրդական շարժման հաղթանակից հետո մեկ ցանկություն ունի՝ տեսնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նրա հետ լուսանկարվել:

