«Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին արդեն ավելացել է 140 ձայն Հայաստանի՝ Եվրամիության և ԵԱՏՄ միջև ընտրության հարցն արդեն կտրուկ է դրված. Լավրով Ընդդիմությունը պետք է միասնական շտաբ ու որոշումների ընդունման կենտրոն ձևավորի
11
ՔՊ-ն հատեց վերջին կարմիր գիծը․ ընտրությունները չեն կարող համարվել լեգիտիմ Անդրանիկ Թևանյանը քաղաքական պատանդ է Ինչպես են Բաքվում ընդունել Փաշինյանի «հաղթանակը». ինչու է նախկին նախարարը շնորհավորում ադրբեջանցիներին Որքան ձայն է կորցրել ՔՊ-ն վերահաշվարկի արդյունքում և որքան է ավելացել «Ուժեղ Հայաստան»-ին․ մանրամասներ Ֆրանսիական Le Journal du Dimanche պարբերականը խոստովանում է, որ Ֆրանսիան միջամտել է հայաստանյան ընտրություններին Բուլղարական «Trud» պարբերականը միֆ է համարում Փաշինյանի ձգտումը՝ Հայաստանը դարձնել ԵՄ անդամ երկիր Ընտրությունները չի կարելի համարել լեգիտիմ՝ արդար, ազատ ու մրցակցային. «Մայր Հայաստան» Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժը՝ ԲՀԿ-ն, մնացել է իշխանության կոկորդում 2 ընտրատեղամասում քվեների վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի օգտին կավելանա 92 ձայն ԿԸՀ-ն տարբեր տեղամասերում վերահաշվարկ է սկսել Պատերազմ Արցախում
Արտաքին միջամտություն, անհավասար պայմաններ, քաղաքական հետապնդումներ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին արդեն ավելացել է 140 ձայն Շատ վատ ծառայություն է մատուցում նա, ով նման հանձնարարություններ է տալիս ՔՊ-ն հատեց վերջին կարմիր գիծը․ ընտրությունները չեն կարող համարվել լեգիտիմ Անդրանիկ Թևանյանը քաղաքական պատանդ է Խնդիրը մանդատ վերցնել կամ չվերցնելը չէ, խնդիրը հստակ ռազմավարություն ունենալն է. Սերժ Սարգսյան Ինչպես են Բաքվում ընդունել Փաշինյանի «հաղթանակը». ինչու է նախկին նախարարը շնորհավորում ադրբեջանցիներին Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին Որքան ձայն է կորցրել ՔՊ-ն վերահաշվարկի արդյունքում և որքան է ավելացել «Ուժեղ Հայաստան»-ին․ մանրամասներ Վանդալիզմ Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրից պոկված ոսկեգույն տառերը գտնվել են աղբամանում Լավրովի կոշտ ակնարկը՝ Փաշինյանին․ Լավրովը հիշեցրեց՝ ինչպես է Փաշինյանը մտել է մեծ քաղաքականություն Հայաստանի՝ Եվրամիության և ԵԱՏՄ միջև ընտրության հարցն արդեն կտրուկ է դրված. Լավրով Նա կմնա «Ինտերում», և դուք արդեն հասկացաք, թե ում մասին է խոսքը. հայը, ով սլանում է գնացքի պես, իսկապես այլ հարթության մեջ է. «Ինտերի» տնօրենը՝ Մխիթարյանի մասին «Ապրելու երկիր» կուսակցությունն ընտրությունների արդյունքների հիման վրա ձևավորվող կառավարությունը համարում է ոչ լեգիտիմ «Ուժեղ Հայաստան»-ից մոտ 700 մարդ է ձերբակալվել, այդ թվում տարեց կանայք. Գոհար Մելոյան Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է. նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը Փաշինյա՞նն է մնալու, դե ուրեմն ավելի շատ կտուգանվեք. Վիկտոր Համբարձումյան փողոցում տեղադրվել է նոր տեսախցիկ․ կգործարկվի հունիսի 15-ից «Քաղաքական ուժերը պետք է հստակ քաղաքական գնահատական տան»․ Դերենիկ Մալխասյան Ֆրանսիական Le Journal du Dimanche պարբերականը խոստովանում է, որ Ֆրանսիան միջամտել է հայաստանյան ընտրություններին Հայաստանում ընտրություններն անցկացվել են աննախադեպ ճնշումների ներքո. Զախարովա Բուլղարական «Trud» պարբերականը միֆ է համարում Փաշինյանի ձգտումը՝ Հայաստանը դարձնել ԵՄ անդամ երկիր Քվեարկության նախնական արդյունքները չեն արտացոլում Հայաստանի քաղաքացիների ազատ կամքը. «Հայաքվե» «Հետաքրքիր է՝ իր շեֆի՝ Արցախն Ադրբեջան հռչակելու ժամանակ Ասրյանը հուզվե՞լ է»․ Տիգրան Աբրահամյան Ընդդիմությունը պետք է միասնական շտաբ ու որոշումների ընդունման կենտրոն ձևավորի Այն, ինչ անում է Հովիկ Աղազարյանը, սրիկայություն է. Իվետա Տոնոյան Ադրբեջանում անհանգիստ են Չպետք է ճանաչել ընտրությունների լիգիտիմությունը. Ռուբեն Հակոբյան Ընտրությունները չի կարելի համարել լեգիտիմ՝ արդար, ազատ ու մրցակցային. «Մայր Հայաստան» Հեքիաթ պատմողներն այսօր բառիս բուն իմաստով բռնվել են հազարավոր քաղաքացիների ձայները կեղծելու վրա. Նարեկ Կարապետյան Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժը՝ ԲՀԿ-ն, մնացել է իշխանության կոկորդում

«Մենք ամեն դեպքում հաղթելու ենք». Փաշինյանի հարցազրույցը՝ «Կոմերսանտ»-ին

«Մենք ամեն դեպքում հաղթելու ենք», - մոսկովյան «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում նշում է «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանյան բողոքի գործողությունների առաջնորդի հետ բացառիկ այս հարցազրույցը մոսկովյան պարբերականն իր կայքում տեղադրեց հանրապետականների` մայիսի 8-ի քվեարկությանը վերաբերող որոշման հրապարակումից մի քանի ժամ առաջ:

«Կոմերսանտ»-ի թղթակիցը Փաշինյանից նախևառաջ փորձում էր պարզել` ինչպես է նա պատրաստվում հաջողությամբ ավարտին հասցնել իր իսկ սկսած շարժումը:

«Հանրապետականներն արդեն իսկ հեռացել են, սակայն առայժմ չգիտեն դրա մասին, չեն գիտակցում: Նրանք ցանկանում էին իրենց սադրիչ պահվածքով ջղայնացնել մարդկանց: Երեքշաբթի օրը [խորհրդարանում] նրանց ուզածը հենց դա էր, սակայն նրանք իրենց ուզածին չհասան, տեղի ունեցավ հակառակը», - նշում է Փաշինյանը՝ հավելելով. - «Հանրապետականների ցանկացած քայլն իրենց դեմ է աշխատելու: Պետք է ըմբռնել, որ նրանք տարբերակներ չունեն»:

«Կոմերսանտ»-ի թղթակիցը Փաշինյանից նաև ցանկանում էր պարզել արդյոք ընդդիմության առաջնորդները չեն վախենում իրադարձությունների զարգացման մի այնպիսի սցենարից, երբ հավանական կդառնա ուժային լուծումը: Սրան ի պատասխան Նիկոլ Փաշինյանը պնդում է. - «Եթե նրանք բանակ մտցնեն Երևան, ապա բոլոր զինվորները՝ նրանց 100 տոկոսը կմիանա մեզ, ես դա երաշխավորում եմ: Այդ դեպքում մենք ճանապարհները կփակենք արդեն ոչ թե մեքենաներով այլ տանկերով», - Փաշինյանի խոսքերն է մեջբերում «Կոմերսանտ» -ը:

Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ Նիկոլ Փաշինյանն ասում է. - «Կան կենսական հարցեր, որոնց մասին պետք է խոսել և որոնք պետք է լուծել: Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են, դաշնակիցներ և մնալու են այդպիսին: Հայաստանը մնալու է Եվրասիական տնտեսական միության կազմում, կմնա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում: Ռուսաստանցի սահմանապահները կշարունակեն պաշտպանել հայ-թուրքական սահմանը: Այդ ամենը երաշխավորված է և այդ ամենի մասին այլևս խոսել պետք չէ», - «Կոմերսանտ»-ի թղթակցի հետ զրույցում նշում է Փաշինյանը:

Նրա խոսքով, սակայն, սխալ է ԵԱՏՄ-ում կամ ՀԱՊԿ-ում առկա խնդիրների մասին խոսակցությունների շրջանցումը:

«Արդյո՞ք ՀԱՊԿ-ը մի խնդիր է, որ չի կարելի քննարկել: Մենք կանդրադառնանք որպեսզի մենք էլ իմանանք անվտանգության ասպարեզում Ռուսաստանի առջև ունեցած պարտավորությունները: Մենք ցանկանում ենք ճշտել. թե ինչ կոնկրետ պարտավորություններ ենք ստանձնել մենք [բոլորս]` նաև Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը միմյանց հանդեպ: Մեզ օրինակ շատ է մտահոգում երբ տեսնում ենք, որ Բելառուսն ու Ադրբեջանը մերձենում են», - «Կոմերսանտ»-ին տված հացազրույցում նշում է Նիկոլ Փաշինյանը:

Աղբյուրը՝ Azatutyun

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>