Փակվել են մետրոյի կայարանները. Տեսանյութ
Քիչ առաջ «Քայլ արա» շարժման մասնակիցները փակեցին Հանրապետության մետրոն։
Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Դավիթ Սանասարյանը` փակել են նաեւ Գործարանային մետրոն։ Մետրոն դադարեցրեց աշխատանքը։
Քիչ առաջ Երևանի մետրոպոլիտենի ղեկավարությունը հրահանգեց փակել մետրոյի բոլոր կայարանները:
Դավիթ Սանասարյանը նրանց ասել է, որ բացվելու դեպքում իրենք այն կրկին կփակեն:

