Սամվել Ալեքսանյան․ «Մեր ժողովուրդը ում որոշի՝ ես նրան կքվեարկեմ, վսյո» (Տեսանյութ)
Դիտել նաև
Ալիկ Ալեքսանյանին հարցաքննել են ԱԱԾ շենքի վրա պայթուցիկ նետելու գործով
Ալիկ Ալեքսանյանը երկու ամսով կալանավորվել է
Նորից արտոնություն ու նորից՝ Սամվել Ալեքսանյանին
Ներմուծման մաքսատուրքից ազատվել է Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունը
ԱԳՆ-ի նախկին աշխատակից Աշխեն Ալեքսանյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
ՀՀԿ խմբակցության հատուկ նիստում այս պահին քննարկվում է Նիկոլ Փաշինյանի վարչապետության հարցը:
Նիստին ներկա են անգամ այն պատգամավորները, որոնք սովորաբար բացակա էին լինում: Խոսքը հատկապես գործարար պատգամավորների շրջանակի մասին է՝ ՍԱՍ-ի Արտակ, Սամվել Ալեքսանյան եւ այլն:
Սամվել Ալեքսանյանի տրամադրությունը շատ բարձր է։ «Պատմական պահ է»,-ասաց նա: Հարցին՝ Նիկոլ Փաշինյանի՞ն եք ընտրելու՝ Ալեքսանյանը պատասխանեց. «Մեր ժողովուրդը ում կընտրի, ես իրա կողմից եմ»:
Հարցին՝ այդ ո՞նց եղավ, որ ձեր դիրքորոշումը փոխեցիք՝ Ալեքսանյանը պատասխանեց․ «Բայց ես ե՞րբ եմ փոխել իմ դիրքորոշումը: Լսի, ցավդ տանեմ, մեր ժողովուրդը ում որոշի՝ ես նրան կքվեարկեմ, վսյո»:
Zham.am

