Արմավիրի մարզպետը սպառնացել է գյուղացիներին ստրկացնել չկարողացող գյուղապետերին
Դիտել նաև
Մենք այս ի՞նչ արեցինք տղերք, մենք այս ի՞նչ արեցինք․ Աշոտ Մինասյան
Պատգամավորներ Գառնիկ Դանիելյանը, Լևոն Քոչարյանը և Պետրոս Մեղրյանը տեսակցել են քրեակատարողական հիմնարկում գտնվող Աշոտ Մինասյանին
Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին տարել են ոստիկանության Սիսիանի բաժին. Իշխանյան
«Ասում են՝ Աշոտ Ղազարյանը շատ ծանր հիվանդ է»․ Աշոտ Ղազարյան
Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժամանակ» թերթը գրում է. «Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հրահանգել է մարզի բոլոր գյուղապետերին խիստ վերահսկողության տակ առնել գյուղական դպրոցները՝ դասադուլներ ոչ մի դեպքում թույլ չտալու համար։
Նրանց թվում է մարզի Ոսկեհատ գյուղի գյուղապետ Գևորգ Ներսիսյանը, ով ահաբեկում է գյուղի դպրոցի ուսուցիչներին՝ ասելով, որ եթե նրանք չկարողանան վերահսկել իրենց աշակերտներին, և նրանք շարունակեն մասնակցել հանրահավաքներին, ապա կազատվեն աշխատանքից:
Գյուղապետն ասում է, որ ինքը կատարում է մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հրահանգը, ով էլ իր հերթին սպառնացել է այն գյուղապետերին, ովքեր չեն կարողանում ստրկացնել գյուղացիներին և նրանց զրկել ազատ տեղաշարժի իրավունքից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

