Նիկոլ Փաշինյան. Մայիսի 1-ին առավոտյան ժամը 8։00-ից կրկին դուրս եկեք փողոց (Տեսանյութ)
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության հետագա իշխանավարման դեմ պայքարը գլխավորող Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում Հայաստանի քաղաքացիներին՝ մայիսի 1-ին առավոտյան ժամը 8։00-ից կրկին դուրս գալ փողոց և «հեղեղել Երևանի փողոցներն ու հրապարակները»։
«Մայիսի 1-ին կանխորոշում եմ հարյուր հազարավոր քաղաքացիներ Հայաստանի փողոցներում։ Ես կոչ եմ անում Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ առավոտյան ժամը 8։00-ին լինել Երևանում, հեղեղել Երևանի փողոցները և հրապարակները, այդ թվում՝ Ազգային ժողովի հարկից փողոցները և հրապարակները», - հայտարարեց նա այսօր ասուլիսի ժամանակ:
Մանրամասները՝ տեսանյութերում:
Zham.am

