Հրվ. Կորեայի նախկին նախագահը մեղավոր է ճանաչվել իշխանության չարաշահման համար. նրան մինչև 30 տարվա ազատազրկում է սպառնում
Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կըն Հեն մեղավոր է ճանաչվել իշխանության չարաշահման համար, ասվում է դատարանի վճռում: Նշվում է, որ Պակ Կըն Հեի դատավճիռը բավական երկար է ու դեռևս ընթերցվում է: Նրա ազատազրկման ժամկետի մասին դեռևս ոչինչ չի հայտարարվել:
Ինչպես նշում է BBC-ն, երկրի նախկին ղեկավարի դատն ուղիղ միացմամբ հեռարձակվում է հեռուստատեսությամբ, քանի որ հանրության հետաքրքրությունն այս սկանդալային դատավարության նկատմամբ շատ մեծ է:
Աղբյուրը մանրամասնում է, որ Պակ Կըն Հեին ներկայացվել է կոռուպցիային վերաբերող 18 մեղադրանք: Իր մեղավորությունը հերքող նախկին քաղաքական գործչին սպառնում է մինչև 30 տարվա ազատազրկում:
Նշվում է նաև, որ նախկին նախագահը ներկա չէ վճռի ընթերցմանը: Նա բոյկոտել է դատական լսումներն ու դատարանին մեղադրել իր նկատմամբ կանխակալ վերաբերմունք ցուցաբերելու համար:
Աղբյուրը՝ Tert.am

