Վաշինգտոնի հյուրանոցներից մեկից 51 մարդու են հոսպիտալացրել
ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնի Harrington հյուրանոցից 51 մարդու են հոսպիտալացրել, այդ թվում՝ 48 դեռահասի: Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Կոլումբիա շրջանի անհետաձգելի օգնության ծառայության մամլո կենտրոնը:
Նշվում է, որ բուժհաստատություն ժամանածներից ոմանց մոտ հիվանդության ախտանշաններ չկան, նրանց ապահովության համար են հոսպիտալացրել:
Ինչպես նշվում է, շտապօգնություն է կանչվել հյուրանոց, երբ բնակիչներն սկսել են գանգատվել սննդային թունավորման ախտանշաններից: Դեռևս պարզ չէ, թե ինչու են նրանք իրենց վատ զգացել:
Արտակարգ ծառայությունների ներկայացուցչի տեղեկացմամբ՝ տուժածները հիվանդացել են նախքան Վաշինգտոն ժամանելը: Նրանք բոլորը եկել են Նյու Յորքից: Հոսպիտալացվածների վիճակը կայուն է:
Աղբյուրը՝ Tert.am

