Սիրիացի փախստականի հոր անունը՝ Քուրդիստան, իսկ մոր անունը ԱՄՆ է եղել
Թուրքիայի Մանիսա քաղաքում հաստատված սիրիացի փախստականի փաստաթուղթը ապշեցրել է բոլորին։
Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Մանիսայից Ադանա ուղեւորվել ցանկացող սիրիացի երիտասարդը ավտոկայանում տոմսարկղի աշխատակցին ցույց է տվել ինքնությունը հաստատող փաստաթուղթ, որում նրա հոր անունը գրված է եղել Քուրդիստան, իսկ մոր անունը՝ ԱՄՆ։
Աշխատակիցը ապշել է ու մտածելով, որ կեղծ է այն, շտապ ոստիկանություն է կանչել։ Ոստիկանները պարզել են, որ փաստաթուղթը օրինական է, որից հետո տղային տոմս են դուրս գրել։

