Կեմերովոյում սկսել են քանդել «Զիմնյայա վիշնյայի» շենքը:
Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնից, որտեղ հրդեհը 64 մարդու կյանք խլեց, հանել են ցուցանակը, ընթանում Է շենքի քանդման նախապատրաստումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմնպրես»-ը, հայտնել Է ՌԻԱ Նովոստին իրադարձությունների վայրից:
Սկսվել Է առեւտրի կենտրոնի քանդման նախապատրաստումը, աշխատում Է միանգամից մի քանի միավոր շինարարական տեխնիկա, հանում են գովազդը, ցուցանակները եւ շենքի երեսապատվածքը: Միաժամանակ Կեմերովոյի բնակիչները ծաղիկներով եւ խաղալիքներով գնում են դեպի շենքի մերձակա հանպատրաստից վիթխարի հուշավայր:
Խանութների վարձակալներն ու սեփականատերերը, ստանալով իշխանությունների թույլտվությունը, առեւտրի կենտրոնից տանում են իրենց իրերն ու փաստաթղթերը: Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» քառահարկ առեւտրի կենտրոնում հրդեհը տեղի Է ունեցել մարտի 25-ին: Հրդեհի հետեւանքով զոհվել Է 64 մարդ, այդ թվում՝ 41 երեխա:

