Ողբերգական ավտովթար Գյումրիում. մահացածի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները
Քիչ առաջ խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:
Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցում բախվել են Opel Astra մակնիշի 35 QV 710 համարանիշի և ВАЗ 2101 մակնիշի 34 PA 712 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 17-ամյա Աղասի Շմավոնյանը, 35-ամյա Վրեժ Քալաշյանն ու 34-ամյա Արմինե Քալաշյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, իսկ մահացածի՝ 30-ամյա Արտավազդ Աստոյանի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները, որից հետո հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը և դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Մանրամասները կարդացեք Shamshyan.com -ում

