Նախագահականում «մի թեթև» նշելու են Սերժ Սարգսյանի «իշխանափոխությունը
Դիտել նաև
«Այրվում է Դիլիջան համայնքի աղբավայրը»․ Ոսկան Սարգսյան
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
«Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը». Ոսկան Սարգսյան
«8 տարի շարունակ ստի, խաբեության, «հոպոպի փոշի» են լցնում մարդկանց գլխին»․ Ոսկան Սարգսյան
«Հունիսի 7-ին ձեզ քվե տվողները քվե են տալու Իլհամ Ալիևին». Ոսկան Սարգսյան
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ապրիլի 9-ից հետո տեղի կունենա Սերժ Սարգսյանի «իշխանափոխությունը»: Նա ՀՀ նախագահի պաշտոնից անցում կանի ՀՀ վարչապետի պաշտոնին: Բայց դրա հետ կապված ինչ-որ արարողություն կլինի, թե ոչ, կարծես թե դեռ որոշված չէ:
«Նրա հրաժեշտի մասով հստակ որոշում չունենք, բայց ամեն դեպքում մի բան անելու ենք այդ օրը: Ամեն դեպքում թեթև մի միջոցառում կանենք՝ նախագահի նստավայրում»,- մեր թղթակից հետ զրույցում ասել է «ՀԺ»-ի ՀՀԿ-ական աղբյուրներից մեկը:
Թե որն է այդպիսի, թեկուզ թեթև միջոցառման իմաստը, երբ Սերժ Սարգսյանը իր «պաշտոնափոխությունից» հետո նույնիսկ նստավայրը չի փոխելու, այնքան էլ չի հասկացվում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

