Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին դատի են տվել
Դիտել նաև
Մենք այս ի՞նչ արեցինք տղերք, մենք այս ի՞նչ արեցինք․ Աշոտ Մինասյան
Պատգամավորներ Գառնիկ Դանիելյանը, Լևոն Քոչարյանը և Պետրոս Մեղրյանը տեսակցել են քրեակատարողական հիմնարկում գտնվող Աշոտ Մինասյանին
Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին տարել են ոստիկանության Սիսիանի բաժին. Իշխանյան
«Ասում են՝ Աշոտ Ղազարյանը շատ ծանր հիվանդ է»․ Աշոտ Ղազարյան
Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դատական հայց է ներկայացվել Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի դեմ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մարզպետն աշխատանքից ազատել է մարզպետարանի աշխատակից Վարազդատ Հակոբյանին, վերջինս էլ իր իրավունքները վերականգնելու համար դիմել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով իրեն վերականգնել աշխատանքի և վճարել հարկադիր պարապուրդի գումարը:
Նկատենք, որ քաղաքացի Վարազդատ Հակոբյանը այսքանով չի բավարարվել և դատարան միջնորդություն է ներկայացրել, որ պատասխանողին, ի դեմս մարզպետի, արգելեն որոշակի գործողությունների իրականացումը: Սակայն դատարանը մերժել է Հակոբյանի միջնորդությունը, ինչը ըստ էության այդքան էլ զարմանալի չէ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

