Խոշոր ու ողբերգական ավտովթար Ռուսաստանում. բախվել են հայկական համարանիշներով Mercedes Sprinter-ն ու բեռնատարը, կա 2 զոհ, 7 վիրավոր (Տեսանյութ)
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մարտի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնությունում։ Ժամը 09։20-ի սահմաններում Երևան-Մոսկվա ճանապարհին՝ ՌԴ-ի վարչական տարածքում, բախվել են Mercedes Sprinter մակնիշի 308 AF 61 համարանիշի և բեռնատար մակնիշի ավտոմեքենաները։ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով 2 հոգի մահացել է, 7 հոգի տեղափոխվել են Պովլովսկի հիվանդանոց։ Այս պահին վիրավորները գտնվում են նշված հիվանդանոցում, և տեղի իրավապահները ճշտում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածներից մեկը բեռնատարի վարորդն է, մյուսը՝ Mercedes-ի վարորդը, իսկ Mercedes-ը հաշվառված է Երևան քաղաքի Սարի Թաղում գրանցված «Ման-Տուր» ՍՊԸ-ի հաշվեկշտում։ Կատարվածի մասին տեղյակ են արդեն ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում, և նախարարը Դավիթ Տոնոյանի հանձնարարականով ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ու փրկարար ծառայությունը Ռուսաստանի իրենց գործընկերների հետ պարզում են դեպքի հանգամանքները։

