«Արարատցեմենտ»-ում խուզարկություններ են. աշխատանքը դադարեցված է Ամենավատ սցենարին պիտի սպասենք. Սուրենյանց Գագիկ Ծառուկյանին կձերբակալե՞ն. Արման Աբովյանը չի բացառում
6
Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է ու կներկայացվի դատարան՝ կալանքի համար Կարևոր է, որ ՀՀ-ն շարունակի հարմարավետ ռեժիմ ստեղծել ռուսաստանյան ներդրողների գործունեության համար. Միշուստինը՝ Փաշինյանին Կապարակնքվել են ՀԱՕԿ-ը, կոնյակի գործարանը, «Արարատ ցեմենտ»-ը, իսկ Ծառուկյանի տանը շարունակվում է խուզարկությունը Օլիմպիական կոմիտեն կապարակնքվել է, սա միջազգային մակարդակի խայտառակություն է. Իվետա Տոնոյան Փաշինյանը դիմադրության օջախները կազմաքանդում է, պատրաստվում է փոխել ՀՀ Սահմանադրությունը. Սուքիասյան Օլիմպավանից դուրս են հանել օտարերկրացի մարզիկներին, սա միջազգային սկանդալ է. Տոնոյան Գագիկ Ծառուկյանը ընտանիքի անդաների հետ տանն է. 7։16 են սկսել գործողությունները. Տոնոյան Խուզարկություններ են իրականացվում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում․ ԲՀԿ խոսնակ Գագիկ Ծառուկյանի տունը շրջապատված է, ինչ որ ռազմական հագուստով ավտոմատավորներ են. Արման Աբովյան ԱԱԾ դիմակները խուզարկում են Գագիկ Ծառուկյանի տունը Պատերազմ Արցախում
Վարչախումբը կորցրել է իր լեգիտիմությունը և չի կարող երկար կյանք ունենալ. Իշխան Սաղաթելյան Քննչական կոմիտեն հաստատեց՝ ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանը և ևս մեկ անձ Գագիկ Ծառուկյանի տան կենդանիներին մասնագետները տեղափոխելու են այլ վայր․ Տոնոյան Սոփեստների «մահացու զենքը»՝ ԻՍԿԱՆԴԵՐԸ. Փաշինյանի դեմ պայքարը պիտի գիտելիքահեն լինի. Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է ու կներկայացվի դատարան՝ կալանքի համար Կարևոր է, որ ՀՀ-ն շարունակի հարմարավետ ռեժիմ ստեղծել ռուսաստանյան ներդրողների գործունեության համար. Միշուստինը՝ Փաշինյանին Իրանի Գերագույն առաջնորդին պատմական հրաժեշտը՝ Թեհրանի Ազադի հրապարակում Սկսվել է քաղաքական «բեսպրեդելի» նոր փուլը, որի յուրաքանչյուր հաջորդ քայլը նախորդից ավելի կոշտ է լինելու Կապարակնքվել են ՀԱՕԿ-ը, կոնյակի գործարանը, «Արարատ ցեմենտ»-ը, իսկ Ծառուկյանի տանը շարունակվում է խուզարկությունը Եվրոպական խորհրդարանում բարձրացվել է Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը Մենք հետաքրքրված ենք Հայաստանի մասնակցությամբ ԵԱՏՄ-ին. Փաշինյանը՝ Միշուստինին Փաշինյանի գլխարկն ապահով ձեռքերում է. Ռուսական աղբյուր Օլիմպիական կոմիտեն կապարակնքվել է, սա միջազգային մակարդակի խայտառակություն է. Իվետա Տոնոյան Փաշինյանը դիմադրության օջախները կազմաքանդում է, պատրաստվում է փոխել ՀՀ Սահմանադրությունը. Սուքիասյան «Արարատցեմենտ»-ում խուզարկություններ են. աշխատանքը դադարեցված է 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ. ՔՊ-ի ՔԿ-ն՝ Ծառուկյանի հետ կապված գործի մասին Օլիմպավանից դուրս են հանել օտարերկրացի մարզիկներին, սա միջազգային սկանդալ է. Տոնոյան Մեր ղեկավարի մեջքին կանգնած ենք, Աստված թող միշտ Ծառուկյանի հետ լինի. աշխատակիցներ Ամենավատ սցենարին պիտի սպասենք. Սուրենյանց Գագիկ Ծառուկյանին կձերբակալե՞ն. Արման Աբովյանը չի բացառում «Արմատ մեդիայի» լրագրողներին կանչել են Քննչական կոմիտե՝ հարցաքննությունների Գագիկ Ծառուկյանը ընտանիքի անդաների հետ տանն է. 7։16 են սկսել գործողությունները. Տոնոյան Բիզնես խլելը Հայաստանում օրինաչափ է դառնում Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան Խուզարկություններ են իրականացվում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում․ ԲՀԿ խոսնակ «Հայաստան» դաշինքը խորհրդարան է գործուղելու գաղափարական և անկոտրում քաղաքական թիմ. հայտարարություն Մաhաgել է վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը Մանդատն ուղղակի տոմս է դեպի կալանավայր. Նարեկ Կարապետյան Գագիկ Ծառուկյանի տունը շրջապատված է, ինչ որ ռազմական հագուստով ավտոմատավորներ են. Արման Աբովյան Փաշինյանը մեկնել է Ռուսաստան, որը իրեն չի շնորհավորել (դեռ)

ՀՀ-ում գործող տարբեր ընկերություններից և անհատ ձեռնարկատերերից խաբեությամբ հափշտակել են գումարներ. մեղադրանք է առաջադրվել 5 անձի

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել են ՀՀ-ում գործող տարբեր ընկերություններից և անհատ ձեռնարկատերերից խաբեությամբ խոշոր և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու մի շարք դեպքեր. մեղադրանք է առաջադրվել 5 անձի:

Նախնական քննության տվյալներով՝ խարդախությամբ հափշտակություններ կատարելու համար երկարատև ազատազրկման դատապարտված անձը՝ ծնված 1974թ., ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պատիժը կրելու ընթացքում 2016թ. դեկտեմբերից 2017թ. մարտն ընկած ժամանակահատվածում ծրագրել և ՀՀ-ում գործող ընկերություններից, անհատ ձեռնարկատերերից խարդախությամբ հափշտակել է տարբեր ապրանքներ: Քրեական գործով ձեռնարկված լայնածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքները՝ հափշտակությունների մեխանիզմը, դրանց անմիջական մասնակցություն ունեցած մի շարք անձանց ինքնությունը, հստակեցվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ պատիժ կրելու ընթացքում վերջինս, մտերիմ հարաբերություններ հաստատելով նույն խցում պատիժ կրող երկու անձի հետ, ինչպես նաև բջջային հեռախոսի միջոցով կապ պահպանելով իր մտերիմ, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկում պատժի կրումից ազատված մեկ այլ անձի հետ, ցանկացել է իրականացնել իր հանցավոր մտադրությունները:

Մասնավորապես, 1974թ. ծնված դատապարտյալը հեռախոսակապ է հաստատել ՀՀ-ում գործող մի շարք ընկերությունների և ձեռնարկատերերի հետ, առանձին դեպքերում ներկայանալով որպես ՀՀ-ում ճանաչում ձեռք բերած ընկերությունների աշխատակից՝ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ տարբեր տեսակի ապրանքներ գնելու վերաբերյալ: Ապա ազատության մեջ գտնվող իր ծանոթների միջոցով պատրաստել և ներկայացրել է ապրանքի դիմաց գումարի փոխանցման վերաբերյալ կեղծ փաստաթղթեր՝ այդ կերպ խաբեությամբ հափշտակելով ապրանքները՝ տարբեր տնտեսվարող սուբյեկտների պատճառելով խոշոր և առանձնապես խոշոր չափերով վնասներ:

Որոշ դեպքերում հափշտակություններն ավարտին չեն հասցվել դրանք իրականացնողների կամքից անկախ պատճառներով։

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 5 անձի. Դատապարտյալին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (4 դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (6 դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ):

Երկու անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Մեկ անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 34-38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ևս մեկի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 34-38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Նրանց մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>