Երևանի թանկարժեք ասֆալտապատված փողոցները վերածվել են «խրամատների» Ինչը ինչով է պետք փոխարինել Մահվան սպառնալիքի հետ են գոյատևում Վարդաշենի հանրակացարաններում
4
Վեհափառի հետ ենք հանդիպել՝ վճռական է. Բագրատ սրբազանը 2 նամակ է փոխանցել. Ջոն Էյբներ Կրոնական ազատության և մարդու իրավունքների պաշտպանության վիճակը՝ ՀՀ-ում Ընդդիմության միավորվելը բարդ խնդիր է, և խոսքը մեկ ցուցակով գնալու մասին չէ. Սերժ Սարգսյան Իրանը «պայթում է», իսկ Նիկոլը թմբուկ է խփում․ Երվանդ Բոզոյան Պոպուլի՞զմ թե պրոֆեսիոնալիզմ (տեսանյութ) Դոլարի և ոսկու հակամարտությունը շարունակվում է. Անդրանիկ Թևանյան Ամեն ինչ արվում է, հավանաբար, որպեսզի Եպիսկոպոսաց ժողովը խափանվի, խաթարվի ու չկայանա. Նաթան Սրբազան Իրանի շուրջ ԱՄՆ-ին հակադրվում են Ռուսաստանն ու Չինաստանը. ի՞նչ զարգացումներ սպասել Ինչո՞ւ 2-3 օրվա ընթացքում ոսկու գնի կտրուկ անկում արձանագրվեց միջազգային շուկայում Նիկոլի համախտանիշը Պատերազմ Արցախում
Միասնական սոցիալական ծառայությունը իրազեկում է փետրվար ամսվա կենսաթոշակների վերաբերյալ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է ԱՄԷ Վեհափառի հետ ենք հանդիպել՝ վճռական է. Բագրատ սրբազանը 2 նամակ է փոխանցել. Ջոն Էյբներ Հրեշը բոլորին է խժռում Այն, ինչ անում է իշխանությունը Եկեղեցու դեմ, թուրքական ուղիղ պահանջ է. Ռուբեն Մելքոնյան Այս իշխանությունները լյուդովիկոսյան ճանապարհով են գնում. Շարմազանով Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով. «Փաստ» Այդ վախկոտներն անգամ լրագրողի հարցից են փախչում․ Վեհափառը պետք է դուրս շպրտի նրանց Եկեղեցուց․ Տեր Սերոբ Փաշինյանը վախենում է պարտվել եկեղեցուն, և որ դա կարող է նախադեպ դառնալ. Կարեն Քոչարյան ԿԲ-ն որոշել է սահմանափակել բանկային քարտերով վճարումներից գանձվող միջնորդավճարի առավելագույն չափերը Կրոնական ազատության և մարդու իրավունքների պաշտպանության վիճակը՝ ՀՀ-ում Ընդդիմության միավորվելը բարդ խնդիր է, և խոսքը մեկ ցուցակով գնալու մասին չէ. Սերժ Սարգսյան Աշխարհում իրավիճակն ավելի վտանգավոր կդառնա. Պեսկով Գարեգին Նժդեհի փողոցն է՝ ձյան հետ հալվում է գրեթե նոր ավարտված սալիկապատումը (տեսանյութ) Իրանը «պայթում է», իսկ Նիկոլը թմբուկ է խփում․ Երվանդ Բոզոյան Մարի Պետրոսյանի ամուսինն ազատվել է կալանքից Վիգեն Էուլջեքչյանի կինն ահազանգում է՝ ամուսնու առողջական վիճակը վատթարանում է Անտարբերությունը քաղաքական որոշում է, ոչ թե պատահականություն (տեսանյութ) Երևանի թանկարժեք ասֆալտապատված փողոցները վերածվել են «խրամատների» Ինչը ինչով է պետք փոխարինել Պոպուլի՞զմ թե պրոֆեսիոնալիզմ (տեսանյութ) Արշակ Սրբազանի կալանքը 2 ամսով երկարացվեց Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր Ինչպես են թույլ տվել ԲԿ-ում պատարագ մատուցել Ամեն ինչ չափ ու սահման ունի. մի՛ փորձեք առնվազն ինքներդ ձեզ խաբել. «Փաստ» Այ թե նաև ինչի համար էին խլում ՀԷՑ-ը. «Փաստ» Վստահ ենք, որ ՀՀ-ն հասկանում է՝ ինչ է թաքնված Բրյուսելի և Վաշինգտոնի «բարի մտադրությունների» հետևում. Լավրով Ի՞նչ աղմուկ է «Արարատ 73» ֆիլմի շուրջ Քայլարած բառիգայի հեքիաթը Միայն Նիկոլի Հայաստանում կարող է աթեիստ ՔՊ-ականը պահանջել եկեղեցու իբր բարեփոխում

Հարուցվել է քրեական գործ՝ Ողջաբերդ համայնքում տեղի ունեցած միջադեպի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Կոտայքի մարզի Ողջաբերդ համայնքում տեղի ունեցած միջադեպի առթիվ, որի ժամանակ բռնություն է գործադրվել համայնքի ղեկավարի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ։

2018թ. մարտի 9-ին Կոտայքի մարզի Ողջաբերդ համայնքի ղեկավարը հաղորդում է ներկայացրել առ այն, որ 2018թ. մարտի 8-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ցանկապատը հողատարածքի սահմաններից դուրս տեղադրելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ նույն համայնքի 3 բնակիչ ծեծի են ենթարկել իրեն, կնոջը և որդուն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, որից հետո կոտրել են որդուն պատկանող «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայի ապակիները ու կողային հայելիները՝ պատճառելով գույքային վնաս:

Հաղորդման հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 2018թ. մարտի 8-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ցանկապատի տարածքը մեծացնելու ուղղությամբ աշխատանքներ կատարելու շուրջ վիճաբանություն է առաջացել Կոտայքի մարզի Ողջաբերդ համայնքի ղեկավարի և նույն համայնքի 3 բնակչի միջև, որի ժամանակ վերջիններս հայհոյանքներ են հնչեցրել, ձեռքերով ու գետնից վերցրած քարերով հարվածել գյուղապետին և նրա ընտանիքի անդամներին, ովքեր միջամտել էին վիճաբանությանը:

Այնուհետև վիճաբանությունը վերաճել է ծեծկռտուքի, որի ժամանակ նույն գյուղի բնակիչները մետաղյա ձողերով հարվածներ են հասցրել միմյանց, ինչպես նաև՝ կոտրել համայնքի ղեկավարի որդու կողմից վարած, իրենց ուղղությամբ ընթացող «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայի ապակիները և կողային հայելիները:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու, միջադեպին մասնակից անձանց գործողություններն անհատականացնելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan