ՌԴ ԱԳՆ-ն uшդրիչ է համարում Ալեն Սիմոնյանի հայտարարությունները
Մոսկվան սադրիչ է համարում ռուսների մասին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի հայտարարությունները Ռուսաստանում հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների ֆոնին, ինչը բազմիցս հերքվել է պաշտոնյաների կողմից։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ։
Դիվանագետը ուշադրություն է հրավիրել Սիմոնյանի այն հայտարարության վրա, որ հանրապետությունը, իբր, պատրաստ է ընդունել «ռուս քաղաքացիների նոր ալիք, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ մեկնելուց»։
«Ցավով նշում ենք, որ պաշտոնական Երևանի ներկայացուցիչների կողմից Մոսկվայի հետ երկկողմ համագործակցությունը խաթարող հրապարակային հայտարարություններ անելու միտումը շարունակում է մնալ։ Սիմոնյանի հայտարարությունները մենք համարում ենք սադրիչ։ Դրանք, ըստ էության, խրախուսում են Ռուսաստանի քաղաքացիներին կատարել անօրինական գործողություններ և ավանդական հայկական հյուրընկալությանը հաղորդում են թունավոր քաղաքական երանգ»,- ասել է Զախարովան։
Զախարովան ընդգծել է, որ ռուսական կողմը Սիմոնյանի հիշատակված մեկնաբանություններում տեսնում է «հանրապետության իշխանությունների՝ Արևմուտքին և Կիևի ռեժիմին ծառայելու ձգտման ևս մեկ ապացույց»:

