«Սրբազան պայքարի» գործով հերթական դատական նիստում քննվելու է Չախալյանի և Իգոր Սարգսյանի խափանման միջոցների հարցը
Օգոստոսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Շենգավիթ» նստավայրում «Սրբազան պայքարի» գործով հերթական դատական նիստը հետաձգվեց մասնակիցների բացակայության, մասնավորապես՝ մեղադրյալ Տիգրան Գալստյանի բնակարանում իրականացվող խուզարկության պատճառով։ Հայտնում է «Շողակաթ»-ը:
Դատավոր Կարեն Ֆարխոյանը հաջորդ դատական նիստը նշանակեց սեպտեմբերի 3-ին, ժամը 15։30-ին, որի ընթացքում քննվելու է Վահագն Չախալյանի և Իգոր Սարգսյանի խափանման միջոցների հարցը։

