Ռուսաստանի իշխանությունները նշել են, թե ինչու է Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը մեկնել ՌԴ
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է The Washington Post թերթին, որ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն Ռեթքլիֆի՝ երեքշաբթի Մոսկվա կատարած այցը կապված է եղել երկու երկրների հատուկ ծառայությունների միջև շփումների հետ։
Պեսկովի խոսքով, ինչպես մեջբերում է պարբերականը, խոսքը «հատուկ ծառայությունների միջև շփումների» մասին է, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ինչպես նշում է The Washington Post-ը, Ռեթքլիֆի այցի այլ մանրամասներ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը չի հայտնել։

