Նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, 2 ամսով կալանավորվել է Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը
26
ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ Ռոբերտ Քոչարյանն ու որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են Վաղ առավոտյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տարել են Հակակոռուպցիոն կոմիտե Վաղ առավտյան փաշինյանական ռեժիմի կամակատար ուժայինները ներխուժել են հայ պատգամավոր Լևոն Քոչարյանի տուն Պատերազմ Արցախում
Ռուսաստանի իշխանությունները նշել են, թե ինչու է Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը մեկնել ՌԴ Հայաստանը չի խորհրդակցում ԵԱՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցում. ՌԴ ԱԳՆ «Հրապարակ». Վաղեմության ժամկետներն անցած գործերի մասին է խոսքը «Հրապարակ»․ Ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել «Հրապարակ»․ Եհովականները վարձակալել են համալիրը Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Իշխանության ջանքերն ավելի շատ ուղղվում են տարատեսակ խորամանկությունների, մանիպուլյացիաների ուղղելուն, քան բուն խնդրով զբաղվելուն. Տիգրան Աբրահամյան «Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, 2 ամսով կալանավորվել է Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News Քաղաքական հաշվեհարդարի հետ գործ ունենք. «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները դատարանի բակում են Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը «Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամները ենթակա են արդարացման՝ արարքի քրեական հակաիրավականությունը կամ վերագրվող փաստական հանգամանքներն ապացուցված չլինելու հիմքով» Բռնաճնշումների նոր ալիք Երկու շաբաթ առաջ նախագահ Քոչարյանը սրտի վիրահատություն է տարել. Աննա Գրիգորյան Գագիկ Ծառուկյանի անունից երկու գանգատներն էլ ՄԻԵԴ-ը ստացել է ArmLur.am՝ պայմանագրային զինծառայողի գտել են կախված վիճակում Պատրաստվեք նորանոր աղետների. բացառապես քպ-ականների ձայներով ընդունվեց փաշինյանի կառավարության 5-ամյա ծրագիրը, Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը Քրեական հետապնդում է հարուցվել նաև Սերժ Սարգսյանի և նույնիսկ՝ 2007-ին մահացած Անդրանիկ Մարգարյանի դեմ Որևէ բռնապետnւթյուն հավերժ չէ, և ապoրինությունների հեղինակներն ու կատարողները կանգնելու են պատասխանատվության առջև. «Հայաստան» դաշինք Եվրամիության իդեալը, բարեկրթության գուրուն ու քաղաքակրթության գագաթնակետը Թևանյանին փաստացի մեղադրում են ընդդիմադիր գործունեություն ծավալելու և ՔՊ-ական իշխանության համար անհարմար հարցեր բարձրաձայնելու համար Քաղաքական բռնաճնշումների ալիքը չի դադարելու, քանի դեռ դրա դեմ չկա միասնական քաղաքական հակազդեցություն և հստակ դիրքորոշում Մերժում ենք այն մտածելակերպը, որ Հայաստանի և Սփյուռքի շահերը պետք է հակադրել իրար. հայտարարություն Դուք ատում եք նախագահ Քոչարյանին, որվհետև ձեզ հետ չի պայմանավորվել և հաղթած է․ Աննա Գրիգորյան Ոչ մի անակնկալ չկա, պիղծ դավաճանի սովորական գործելաոճն է. Լևոն Քոչարյան «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան

«Հրապարակ». Վաղեմության ժամկետներն անցած գործերի մասին է խոսքը

«Հրապարակը» գրում է. «Ռոբերտ Քոչարյանին երեկ Հակակոռուպցիոն կոմիտեից տեղափոխեցին հիվանդանոց: Սեդրակ Քոչարյանին տարան դատարան՝ կալանքի հարցը քննարկելու: Չի բացառվում, որ գլխավոր դատախազն էլ Լևոն Քոչարյանի համար մտնի խորհրդարան` նրան անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ: Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնեց, որ 6 անձի մեղադրանք է առաջադրվել, ապա հաղորդեցին, որ մի շարք ընկերությունների տնօրեններին էլ են մեղադրանք առաջադրել` հարկերից խուսափելու հոդվածով: Ըստ նախաքննության՝ Ռոբերտ Քոչարյանը, «պաշտոնեական դիրքն օգտագործելով, իր մտերիմների հետ նախնական համաձայնությամբ, տարբեր շինծու հիմքերով պետական սեփականությունից առանձնացրել եւ շուկայականից էականորեն ցածր գներով ձեռք է բերել հասարակական եւ տնտեսական նշանակություն ունեցող մի շարք արժեքավոր գույքեր»։

Հակակոռուպցիոն կոմիտեն գույքի ծավալուն ցանկ է հրապարակել, որոնք, ըստ քննիչների, խախտումներով են օտարվել ու գնվել: Մասնավորապես, հաղորդագրությունում նշվում են «Փլեյ Սիթի» ժամանցի կենտրոնը, «Ֆաստ քարթ» ընկերությունը, «Կասկադ» համալիրի ձախ հատվածում գտնվող 2 հա հողամասը, Պարոնյան 8 հասցեի շենքը, Գեղարքունիքի մարզում գտնվող «Կապուտակ Սեւան» հանգստյան համալիրը, «Արթ Բիլդ» ընկերությունը, «Թենիսի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ին պատկանող 29 հազար քմ հողատարածքն ու դրա վրա գտնվող 1700 քմ շինությունը, «Օրանժ ֆիթնես» ակումբը, «Պիացցա Գրանդե» բիզնես կենտրոնը, «Տոյոտա Երեւան» ընկերությունը եւ այլն:
Այս ընկերություններից մեծ մասում Քոչարյան ընտանիքը մասնաբաժին ունի, կամ դրանք պատկանում են նրանց ընկերներին, բարեկամներին: Ուսումնասիրվում են նաեւ նախկին նախագահի որդու անվամբ կատարված շուրջ 144 մլրդ դրամի, 309 մլն դոլարի, 77 մլն եվրոյի եւ 18 մլն ռուբլու փոխանցումները, Հայաստանում եւ արտերկրում գտնվող այլ անշարժ գույքերի ձեռքբերման հանգամանքները։ «Գույքերի հնարավոր օտարումը կանխելու նպատակով դրանց նկատմամբ արգելանքներ կիրառելու գործընթաց է իրականացվում»,- հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեն։
Երեկ, վաղ առավոտից իրավապահները խուզարկություններ էին անում Քոչարյանների տներում եւ նրանց հետ կապված ընկերություններում: Ռոբերտ Քոչարյանին ու նրա ավագ որդուն տեղափոխել էին Հակակոռուպցիոն կոմիտե: Քննչական գործողություն էին իրականացվում նաեւ նախագահի կրտսեր որդու՝ Լեւոն Քոչարյանի տանը, որը պատգամավորական անձեռնմխելիություն ունի, սակայն երեկ ԱԺ-ն Գլխավոր դատախազությունից որեւէ միջնորդություն չէր ստացել: Քննչական կոմիտեի խոսնակը հայտնել էր, որ քննչական եւ վարույթային գործողություններ են կատարվում «Օրանժ ֆիթնես» ակումբում եւ «Փլեյ սիթի» զվարճանքի կենտրոնում, այդ ընկերությունների տնօրենների բնակարաններում: Ավելի վաղ իրավապահները մտել էին նաեւ Toyota ընկերության երեւանյան գրասենյակ, որի 30 տոկոսը պատկանում է Սեդրակ Քոչարյանին, նաեւ Լեւոն Քոչարյանի կնոջ՝ երգչուհի Սիրուշոյի Pregomesh ընկերություն:

Այս ձերբակալություններին ու խուզարկություններին նախորդել էր ընդդիմադիր պատգամավոր Լեւոն Քոչարյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախօրեի բանավեճը խորհրդարանում, որտեղ քննարկվում է կառավարության 5-ամյա ծրագիրը: Քոչարյանը, մասնավորապես, ասել էր. «Ժողովուրդը մեզ ասում է՝ «Արցախը կործանած, հազարավոր զոհեր բերած էդ պիղծ դավաճանն ինչո՞ւ է դեռ մինչեւ հիմա մնում»` արձագանքելով Վեհափառի հասցեին Փաշինյանի ասած «պիղծ» բառին, իսկ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով Լեւոն Քոչարյանին, հարցրել էր, թե ինչի հաշվին են Քոչարյանները միլիոնատեր դարձել, ու խոստացել էր, որ դատվելու են, ամեն ինչ «հատիկ-հատիկ վերադարձվելու է Հայաստանին»: Նկատենք նաեւ, որ Փաշինյանը դեռ ընտրություններից շաբաթներ առաջ` քարոզարշավի ժամանակ էր հայտարարել, որ իր քաղաքական հակառակորդներին ունեզրկելու է եւ, իր բնորոշմամբ` «բոմժ» է դարձնելու:

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով երկրորդ նախագահի եւ նրա որդիների շուրջ ծավալվող իրադարձություններին, նկատեց. «Ասեմ, որ նշված գույքերը՝ բոլորն ունեն վաղեմության խնդիր: Մեկը 2004 թվականին է վերաբերում, մյուսը` 2008-ին, եւ այսպես շարունակ: Հակակոռուպցիոն կոմիտեն այսօր առավոտյան ժամը 7-ին չէ, որ այդ գույքերի մասին տեղեկացել է: Հասկանալի է, որ այս ամենի տակ պետք է քաղաքական մոտիվ ու կոնտեքստ փնտրել: Եթե հաշվի առնենք նաեւ երկուշաբթի օրը խորհրդարանում առկա լարված մթնոլորտը` վարչապետի եւ ընդդիմադիր պատգամավորների միջեւ, ապա կարելի էր կանխատեսել, որ նման բան է տեղի ունենալու: Ֆորմալ առումով ասեմ, որ դեռեւս նյութերին էլ ծանոթ չենք, սպասում ենք՝ մեզ տրամադրեն, որից հետո ավելի հստակ կարող ենք գնահատականներ տալ: Այսօրվա դրությամբ մի բան է պարզ` վաղեմության ժամկետներն անցած գործերի մասին է խոսքը: Միայն այն, որ, օրինակ, անձը պաշտոնյայի որդի է, դա հիմք չի տալիս նրա գործարքները ստուգելու: Կարող է անձը լինել նախագահի որդի, միեւնույն ժամանակ լինել շնորհալի գործարար: Հակակոռուպցիոն կոմիտեն եւ դատարանը մի փոքր ավելի բարձր ստանդարտ պետք է կիրառեն ե՛ւ մեղադրանքի, ե՛ւ միջնորդության մասով»:

Այս գործերը ցուցմունքների վրա՞ են հիմնված։ «Այս հարցին հստակ կարող եմ պատասխանել, երբ տեսնեմ միջնորդությանը կից նյութերը, սակայն տեսականորեն` այո, բայց ամեն մարդ ինքն է որոշում, թե գույքն ինչ գնով ձեռք բերի կամ վաճառի, եւ այստեղ, կարծում եմ, հակակոռուպցիոնն այն սուբյեկտը չէ, որ կարողանա գնահատել իրավիճակը եւ գույքի գինը կասկածի տակ դնել: Անձը երբ գույք է գնում, փորձում է այն գնել իրեն ձեռնտու գնով: 8 տարի է՝ Հայաստանում իշխանափոխություն է տեղի ունեցել, այդ գույքերն 8 տարի առաջ էլ կային, հիմա էլ կան, դրանից առաջ էլ կային: Ստացվում է, որ ԱԺ-ում լարված իրավիճակից հետո միայն քրեադատավարական պրոցեսներ սկսեցին, ինչը մտահոգիչ է»,- նկատեց մեր զրուցակիցը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>