Նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, 2 ամսով կալանավորվել է
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը, կալանավորվել է 2 ամիս ժամկետով։
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտնել է, որ սահմանափակվել է նրա տեսակցությունների իրավունքը՝ բացառությամբ կնոջ և երեխաների։
Սեդրակ Քոչարյանին մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման, ինչպես նաև պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն ու առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալուն օժանդակելու համար: Նա ձերբակալվել է օգոստոսի 25-ին:

