ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ
ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ
Օգոստոսի 27-ին, ժամը 11։00-ին նախատեսված է բողոքի ակցիա Դատախազության դիմաց:
«Մայր ՀԱյաստանի» էջից տեղեկանում ենք. «Հայաստանում ձևավորվել է քաղաքական հաշվեհարդարի վտանգավոր համակարգ, որտեղ իշխանությունը փորձում է լռեցնել քաղաքական ընդդիմախոսներին քրեական հետապնդումների, կալանավորումների և ճնշումների միջոցով։
Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ։ Սա վերաբերում է յուրաքանչյուրին, ով այսօր կամ վաղը կարող է ունենալ իշխանությանը հակառակ քաղաքական դիրքորոշում։
Այս ակցիան մեր հստակ քաղաքական ուղերձն է՝ Հայաստանում քաղաքական պայքարը պետք է ընթանա քաղաքական դաշտում, ոչ թե բանտերում և դատարաններում։
«Մայր Հայաստան»-ը կոչ է անում միավորվել բոլոր նրանց, ովքեր դեմ են քաղաքական բռնաճնշումներին և չեն ցանկանում ապրել վախի ու լռության մթնոլորտում։
Ակցիային հրավիրում ենք բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, ինչպես նաև բոլոր մտահոգ քաղաքացիներին։
Հրավիրում ենք նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչներին՝ ներկա գտնվելու և լուսաբանելու ակցիան»։

