Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը Երկու շաբաթ առաջ նախագահ Քոչարյանը սրտի վիրահատություն է տարել. Աննա Գրիգորյան Գագիկ Ծառուկյանի անունից երկու գանգատներն էլ ՄԻԵԴ-ը ստացել է
26
Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ Ռոբերտ Քոչարյանն ու որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են Վաղ առավոտյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տարել են Հակակոռուպցիոն կոմիտե Վաղ առավտյան փաշինյանական ռեժիմի կամակատար ուժայինները ներխուժել են հայ պատգամավոր Լևոն Քոչարյանի տուն Որքան պարզունակ կերպով է խեղաթյուրվում պատմությունն, այն այն ավելի ընկալելի է կույս ուղեղների համար Պատերազմ Արցախում
ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News Քաղաքական հաշվեհարդարի հետ գործ ունենք. «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները դատարանի բակում են Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը «Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամները ենթակա են արդարացման՝ արարքի քրեական հակաիրավականությունը կամ վերագրվող փաստական հանգամանքներն ապացուցված չլինելու հիմքով» Բռնաճնշումների նոր ալիք Երկու շաբաթ առաջ նախագահ Քոչարյանը սրտի վիրահատություն է տարել. Աննա Գրիգորյան Գագիկ Ծառուկյանի անունից երկու գանգատներն էլ ՄԻԵԴ-ը ստացել է ArmLur.am՝ պայմանագրային զինծառայողի գտել են կախված վիճակում Պատրաստվեք նորանոր աղետների. բացառապես քպ-ականների ձայներով ընդունվեց փաշինյանի կառավարության 5-ամյա ծրագիրը, Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը Քրեական հետապնդում է հարուցվել նաև Սերժ Սարգսյանի և նույնիսկ՝ 2007-ին մահացած Անդրանիկ Մարգարյանի դեմ Որևէ բռնապետnւթյուն հավերժ չէ, և ապoրինությունների հեղինակներն ու կատարողները կանգնելու են պատասխանատվության առջև. «Հայաստան» դաշինք Եվրամիության իդեալը, բարեկրթության գուրուն ու քաղաքակրթության գագաթնակետը Թևանյանին փաստացի մեղադրում են ընդդիմադիր գործունեություն ծավալելու և ՔՊ-ական իշխանության համար անհարմար հարցեր բարձրաձայնելու համար Քաղաքական բռնաճնշումների ալիքը չի դադարելու, քանի դեռ դրա դեմ չկա միասնական քաղաքական հակազդեցություն և հստակ դիրքորոշում Մերժում ենք այն մտածելակերպը, որ Հայաստանի և Սփյուռքի շահերը պետք է հակադրել իրար. հայտարարություն Դուք ատում եք նախագահ Քոչարյանին, որվհետև ձեզ հետ չի պայմանավորվել և հաղթած է․ Աննա Գրիգորյան Ոչ մի անակնկալ չկա, պիղծ դավաճանի սովորական գործելաոճն է. Լևոն Քոչարյան «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Փաստաբան․ «Piazza Grande»-ի գրասենյակներում խուզարկության ընթացքում էական ոչինչ չի հայտնաբերվել Փաշինյանը նմանվել է Գիժ Թաթուլին, բայց հետն էլ վարչապետ է Խուզարկություններ են իրականացվում Stefano Ricci և Corneliani խանութ-սրահներում, «Բարս» անշարժ գույքի գործակալությունում Նախագահ Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են հիվանդանոց Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ «Քեռիս ճիշտ էր ասում». Նախկին ԱԽՔ-ը հիշել է քեռու խորհուրդները․ «Իրավունք» Փաշինյանը երեկվա իր ելույթով փորձեց արդարացնել իր այսօրվա գործողությունները․ Արթուր Սուքոյան Բոլորն են տեսել՝ ուղիղ հրաման տրվեց բռնաճնշումներ իրականացնել Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի նկատմամբ․ Սևակ Խաչատրյան Հունիսի 8-ին պետք էր ազատագրել Հայաստանը․ Արսեն Ջուլֆալակյան

«Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամները ենթակա են արդարացման՝ արարքի քրեական հակաիրավականությունը կամ վերագրվող փաստական հանգամանքներն ապացուցված չլինելու հիմքով»

ՀՀ Քննչական կոմիտեի նախկին փոխնախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Արթուր Ղամբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հաշվի առնելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամների նկատմամբ հարուցված քրեական հետապնդման հանրային մեծ հնչեղությունը, ինչպես նաև դրա բացառիկ պատմական նշանակությունը հայ ժողովրդի և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու համար, մի խումբ դատավարագետների նախաձեռնությամբ կազմել և Վեհափառին ու Դատավորին ենք ներկայացրել սույն գործով Amicus Curiae եզրակացություն։

Եզրակացությունը պատրաստվել է բացառապես իրավական վերլուծության հիման վրա՝ զերծ քաղաքական կամ այլ գնահատականներից, և ուղղված է արդարադատության իրականացմանը նպաստելուն։

Հիմնական թեզերը.

1) «Կարգալույծ անել» արարքը զուրկ է քրեաիրավական հակաիրավականությունից։ Այն կարգավորվում է բացառապես եկեղեցական կանոնական իրավունքով և գտնվում է պետական պոզիտիվ իրավունքի կարգավորման առարկայից դուրս:

2) Կարգալույծ անելու համար Ամենայն Հայոց Կաթողիկոսի և մյուս հոգևորականների նկատմամբ քրեական հետապնդումը հարուցելը համարվում է Եկեղեցու ներքին գործերին քրեաիրավական միջամտությունը և խախտում է Սահմանադրությամբ և միջազգային իրավունքով երաշխավորված պետության և եկեղեցու անջատվածության սկզբունքը, ինչպես նաև կրոնական կազմակերպության ինքնավարությունը (ՀՀ Սահմանադրության 17-րդ, 41-րդ հոդվածներ, ՄԻԵԿ 9-րդ հոդված, ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունք, Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումներ):

3) Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամներին մեղսագրվող արարքում բացակայում է հանցակազմի օբյեկտիվ կողմը (կոնկրետ արարքը). Նրանք ներկայացրել են կագրալույծ անելու վերաբերյալ առաջարկություն, որը վերջնական որոշում չէ:

4) Այս գործով հետապնդումը հարուցելով՝ խախտվել է իրավական որոշակիության և կանխատեսելիության պահանջը. Հայցի ապահովման միջոց կիրառելու մասին դատական ակտում «կարգալույծ անելն» ուղղակիորեն արգելված չի եղել, և դա հնարավոր չէր դուրս բերել դատական ակտը intra legem analogia կանոնով մեկնաբանելու միջոցով, ուստի քրեական պատասխանատվության սահմանները որոշակի են դարձել միայն հետագայում, ինչը հակասում է քրեական օրենքի որոշակիության և օրինականության սկզբունքներին:

5) Այլընտրանքային փաստարկ. Նույնիսկ ձևական հանցակազմի առկայության դեպքում սույն գործով անձանց մեղսագրվող արարքը նվազ վտանգավոր է (ՀՀ ՔրՕ 16-րդ հոդվածի 2-րդ մաս): Արման Սարոյանը կարգալույծ հռչակվելուց հետո փաստացի շարունակել է իր գործունեությունը որպես թեմի առաջնորդ՝ կրելով եպիսկոպոսական սքեմ և նստելով առաջնորդի աշխատասենյակում:

Ավելին, պետությունն ինքն է շարունակել նրան ճանաչել որպես Եկեղեցու բարձրաստիճան ներկայացուցիչ. ՀՀ վարչապետի N 251-Ա որոշմամբ Արման (Տ. Գևորգ եպիսկոպոս) Սարոյանն ընդգրկվել է ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի կազմում՝ որպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ:

Այս հանգամանքը միանշանակ վկայում է, որ արարքը չի խոչընդոտել արդարադատության բնականոն գործունեությանը, և, հետևաբար, համաչափության սահմանադրական սկզբունքի տեսանկյունից այն չի կարող հանդիսանալ քրեական պատասխանատվության հիմք:

ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄԸ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամները ենթակա են արդարացման՝ արարքի քրեական հակաիրավականությունը կամ վերագրվող փաստական հանգամանքներն ապացուցված չլինելու հիմքով։

Արթուր Ղամբարյան
իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան

Արտակ Ղազարյան
իրավաբանական գիտությունների թեկնածու

Զորայր Հարությունյան
իրավաբանական գիտությունների թեկնածու

Գրիգոր Չապանյան
Ռուս-Հայկական համալսարանի քրեական իրավունքի և դատավարության ամբիոնի հայցորդ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>