Երկու շաբաթ առաջ նախագահ Քոչարյանը սրտի վիրահատություն է տարել. Աննա Գրիգորյան
«Մոտ երկու շաբաթ առաջ նախագահ Քոչարյանը սրտի վիրահատություն է տարել և այժմ գտնվում է հիվանդանոցում»,- ԱԺ միջանցքում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, որ այսօր Երկորդ նախագահը ձերբակալությունից հետո վատացել է, և նրա համար շտապօգնություն են կանչել։
Ընդդիմադիր պատգամավորը տեղեկացրեց, որ վիրահատական միջամտության մասին տեղեկությունը նախկինում չէր հրապարակվել։
«Այսօր, երբ քննչական գործողությունների և ձերբակալության ֆոնին նրա համար շտապօգնություն են կանչել, նրա վիճակի հարցը հատկապես սրվել է։ Չնայած առողջական խնդիրներին՝ նրա նկատմամբ քաղաքական հետապնդումը շարունակվում է»,-տեղեկացրեց Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ այսօր ձերբակալվել են Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը։ Խուզարկություններ են իրականացվել նաև երկրորդ նախագահի կրտսեր որդու՝ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լևոն Քոչարյանի տանը, ինչպես նաև ընտանիքին պատկանող ընկերություններում։

