ArmLur.am՝ պայմանագրային զինծառայողի գտել են կախված վիճակում
ArmLur.am-ը հրապաևակել է, որ իր տեղեկությունների համաձայն այսօր ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում։ Ըստ այդ տեղեկությունների՝ նա «Պաշտպան Հայրենյաց» ծրագրով էր իր ծառայությունը իրականացնում, իր հերթապահության օրն էր՝ պետք է գնար զորամաս։
--
«Շրջանառվող տեղեկությունների վերաբերյալ հայտնում ենք, որ նշված դեպքը տեղի է ունեցել մահացածի բնակության վայրում, մասնավորապես՝ անասնաֆերմայում։ Մահացածն այդ պահին ծառայության մեջ չի գտնվել․ դեպքն առնչություն չունի ծառայության հետ և չի կարող որակվել որպես բանակում տեղի ունեցած պատահար։
Մամուլում վերջին օրերի հրապարակումները խիստ բացասական ազդեցություն են թողնում զորքերի բարոյահոգեբանական վիճակի վրա, ուստի պահանջում ենք զերծ մնալ բանակի թիրախավորումից և խուսափել զինծառայողների ու նրանց ծնողների, հարազատների շրջանում անհարկի լարվածություն հարուցող գործելաոճից».-հայտարարություն է տարածել ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը:
Նկատենք, որ ողբերգական դեպքի ՊՆ «հերքումը» այնպես է կազմված, որ ոչ թե ընդհանրապես հերքում է զինծառայողի հետ կատարվածը, այլ որ՝ «այս պահին» ծառայության մեջ չի եղել, ինչը նաև լրատվամիջոցն էր գրել. «ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն նրան գտել է հարազատը տանը կախված վիճակում եւ այսօր իր հերթապահության օրն էր պետք է գնար զորամաս»։

