Թևանյանին փաստացի մեղադրում են ընդդիմադիր գործունեություն ծավալելու և ՔՊ-ական իշխանության համար անհարմար հարցեր բարձրաձայնելու համար
Սոնա Աղեկյանը գրում է. «Օգոստոսի 23-ին լրացավ ուղիղ 3 ամիս այն օրվանից, երբ կալանավորվեց Անդրանիկ Թևանյանը
Ուսումնասիրելով Թևանյանին առաջադրված մեղադրանքը (որքանով որ հասկանալի է դառնում փաստաբանների զրույցնըրից), հասկանալի է դառնում, որ նրան փաստացի մեղադրում են ոչ թե բռնության, ոչ թե կոռուպցիայի կամ այլ ծանր հանցանքի, այլ՝ ընդդիմադիր գործունեություն ծավալելու և ՔՊ-ական իշխանության համար անհարմար հարցեր բարձրաձայնելու համար։ Ինչը փորձում են քողարկել գաղտնիության շղարշով…
Երեք ամիս է՝ Անդրանիկ Թևանյանը զրկված է ազատությունից։ Երեք ամիս է, ինչ քաղաքական հաշվեհարդարի մասին հարցերը մնում են անպատասխան։ Եվ երեք ամիս է, ինչ իշխանությունը փորձում է լռեցնել ընդդիմախոսներին ոչ թե հիմնավոր փաստարկներով, այլ՝ ուժային մեխանիզմներով, մինչդեռ իրավական պետությունը չափվում է ոչ թե նրանով, թե ինչպես է վերաբերվում իշխանության կողմնակիցներին, այլ նրանով, թե ինչպես է վերաբերվում ընդդիմախոսներին, ինչպես է վերաբերվում տեղին ու հիմնավորված քննադատությանը…
Ազատությունը իրավունք է, ոչ թե՝ իշխանության կողմից տրվող արտոնություն…»:

