Ռոբերտ Քոչարյանն ու որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին նույնպես տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե: Այս պահին իրավապահները շարունակում են խուզարկությունը Ռոբերտ Քոչարյանի տանը:
Հակակոռուպցիոն կոմիտեից Panorama.am-ի հետ զրույցում հաստատեցին տեղեկությունը, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սդերակ Քոչարյանը ձերբակալվել են։
Նշենք, որ այս պահին խուզարկություն է իրականացվում նաև Քոչարյանի մյուս որդու՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տանը։ «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ: Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- Panorama.am-ին հայտնել էին հակակոռուպցիոն կոմիտեից։

