ՀՀ գործող իշխանությունների նկատմամբ այժմ կիրառելի է միայն մեկ կանոն՝ «մարգարիտներ մի՛ փռեք խոզերի առաջ»․ Մեդվեդև
Հայաստանի գործող իշխանությունների նկատմամբ այժմ կիրառելի է միայն մեկ կանոն՝ «մարգարիտներ մի՛ փռեք խոզերի առաջ»։ Այս մասին նշել է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։
Նա արձանագրել է, որ Երևանը երբեք չի անդամակցի Եվրամիությանը, սակայն երկար ժամանակով կփչացնի իր հարաբերությունները Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի այլ երկրների հետ. այսպիսին կլինի Հայաստանի ներկայիս ղեկավարության քայլերի գինը։
«Ակնհայտ է, որ Հայաստանը երբեք չի անդամակցի ծանր քրոնիկ ախտերով տառապող Եվրամիությանը, բայց երկար ժամանակով կփչացնի իր հարաբերությունները Ռուսաստանի ու ԵԱՏՄ մյուս երկրների հետ։ Սա է փոքր երկրի ղեկավարի հիվանդագին ամբիցիաների գինը, որոնց հիմքում ազգային շահերի դավաճանությունն է, Սորոսի փողերն ու Հայ Առաքելական Եկեղեցու դեմ սատանայական արշավը։ Այնպես որ, Հայաստանի օրվա իշխանության պարագայում գործում է լոկ մեկ կանոն՝ «Non mittite margaritas ante porcos»»,— հավելել է Մեդվեդևը։

