Այս պահին ՀՀ ոչ լեգիտիմ խորհրդարանում տեղի է ունենում Հայաստանի՝ Արևմտյան Ադրբեջանի վերափոխման գործընթաց
Հենց այս պահին Հայաստանի ոչ լեգիտիմ խորհրդարանում տեղի է ունենում Հայաստանի՝ դեպի Արևմտյան Ադրբեջան հնարավորինս արագ վերափոխման գաղափարական, տնտեսական և սոցիալական ծրագրի ներկայացումը։
Սա հուզական գնահատական չէ և ոչ էլ ընդդիմադիր տեսակետ։ Սա իրականություն է, որն արտացոլված է Նիկոլ Փաշինյանի յուրաքանչյուր խոսքում, յուրաքանչյուր հույզում և յուրաքանչյուր փաստարկում։
Ըստ էության, Հայաստանի անկախության և ինքնիշխանության մասին բարձրագոչ խոսքերի հետևում կանգնած է Հայաստանն Արևմտյան Ադրբեջանի վերածելու կոշտ և հաշվարկված գործընթացը։ Սկսած այն պնդումներից, թե Հայոց ցեղասպանությունը, ըստ էության, տեղի է ունեցել հենց հայերի մեղքով, և վերջացրած հայտարարություններով, թե նույնիսկ աղոթքներում Արցախի հիշատակումը կարող է հանգեցնել «պատերազմի»։
Հայաստանի ռազմավարական տարածքների հանձնումը՝ սահմանազատման և սահմանագծման պատրվակով, հայկական տնտեսական ներուժի դուրսմղումը՝ հօգուտ Թուրքիայի և Ադրբեջանի, արտաքին մարտահրավերներին դիմակայելու հայ ժողովրդի կամքի փաստացի ոչնչացումը․ այս ամենը Արևմտյան Ադրբեջանի ձևավորման գործընթացի հիմնադրույթներն են։
Եվ միայն կատարյալ ապուշը կամ բացահայտ դավաճանը չի կարող սա չտեսնել։
Արման Աբովյան

