Ակնհայտ է, որ անկախության հռչակագրի 36-րդ տարում մենք կանգնած ենք բարդ որոշումների և մեծ ռիսկերի առաջ. Գագիկ Ծառուկյան Այլասերված բարքեր կոնցլագերում ՔՊ-ի՝ Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում էլի մի զինվորի «գլուխ են կերել»
23
Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Պատերազմ Արցախում
Բանակը, հասարակությունը տևական ժամանակ է՝ անլուծելի թվացող մղձավանջում են. Տիգրան Աբրահամյան Ես վերադառնալու եմ և շարունակելու եմ իմ ճանապարհը. Մարտուն Գրիգորյանը՝ ՔԿՀ-ից Ակնհայտ է, որ անկախության հռչակագրի 36-րդ տարում մենք կանգնած ենք բարդ որոշումների և մեծ ռիսկերի առաջ. Գագիկ Ծառուկյան Այլասերված բարքեր կոնցլագերում ՔՊ-ի՝ Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում էլի մի զինվորի «գլուխ են կերել» Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր «Նրանք, ովքեր ասում են՝ «Դա ե՞րբ ա մերը եղել», գոյաբանական սպառնալիք են»․ Արա Պողոսյան ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին շուրջ 1,5 միլիարդ դրամի վնաս է հասցրել պետությանը․ ArmLur.am Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերը - 2. ըստ «Իշխանության»՝ քննիչներն են ծեծել ոստիկանին Արծվաշենի վերադարձի «կուտը» չի կարելի ուտել. վերադարձնո՞ղ են, թող վերադարձնեն ադրբեջանցիների կողմից օկուպացված 240 քառ կմ տարածքը. Շարմազանով Կտրուկ աճել են միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության, ընդունած վճիռների և որոշումների կատարման ապահովման գծով ծախսերը․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Նիկոլն արդեն Տիգրանաշենը հանձնելու «արարը» տվել է, ու uարuափելի է անգամ մտածել, թե հաջորդը Ոսկեպարն է լինելու, թե մեկ այլ հայկական տարածք. փորձագետ Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերն ու բնութագիրը՝ մեկ հաղորդագրության մեջ. հարբած ոստիկանները ծեծել են... քննիչներին Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան

Ակնհայտ է, որ անկախության հռչակագրի 36-րդ տարում մենք կանգնած ենք բարդ որոշումների և մեծ ռիսկերի առաջ. Գագիկ Ծառուկյան

Անկախության հռչակագրի ընդունման 36-ամյակի առիթով, վստահ եմ, շատերը կխոսեն, մանավանդ հիմա, երբ հարցականի տակ է դրվում ամեն ինչ»,-կենտրոն ՔԿՀ-ից գրում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանը՝ շարունակելով։

«Բազմիցս հայտարարել եմ, որ ես դասական քաղաքական գործիչ չեմ, ու այսօր էլ ինձ թույլ կտամ խոսել ոչ դասական ձևակերպումներով։ Կխոսեմ որպես մարդ, որը նույն այդ 36 տարիների ընթացքում իր հայրենիքում անդադար կառուցել է, ստեղծել տասնյակ հազարավոր աշխատատեղեր, հայկական սպորտը հասցրել միջազգային մակարդակի, աջակցել սփյուռքի հայկական համայնքներին և միշտ հանդես եկել ներքին համերաշխության կոչով։

Ակնհայտ է, որ անկախության հռչակագրի 36-րդ տարում մենք կանգնած ենք բարդ որոշումների և մեծ ռիսկերի առաջ։

Ամեն սերունդ իր պատկերացումներով կարժևորի Անկախության հռչակագիրը։ Քաղաքական շահերով պայմանավորված քննարկումները և գնահատականները ոչինչ չեն տա։ Դա կբերի է´լ ավելի մեծ պառակտման ու է´լ ավելի մեծ անորոշության։

Փոխարենը մենք կարիք ունենք սառը մտքով հասկանալու այսօրվա և վաղվա ռիսկերը, մատնացույց անելու բոլոր վտանգավոր մարտահրավերները, հասկանալու զարգացման հնարավորությունները, գտնելու լավագույն քայլերը՝ մեր երկրի անվտանգության և ժողովրդի բարեկեցության համար։

Պետությունները զարգանում են միայն հստակ նպատակներ ու ռացիոնալ խնդիրներ դնելու դեպքում։

Ակնհայտ է, որ մենք խնդիր ունենք՝ մեր երկիրը դուրս բերելու Ռուսաստան-Արևմուտք հակամարտությունից։ Ակնհայտ է, որ մենք խնդիր ունենք՝ լուծելու տնտեսությանը սպառնացող լրջագույն ճգնաժամը։ Ակնհայտ է, որ մենք կարիք ունենք խոշոր տնտեսական ծրագրերի։ Ակնհայտ է, որ մենք պետք է պատրաստ լինենք տարածաշրջանային խաղաղության փուլին. պատրաստ լինենք մեր ծրագրերով, մեր առաջարկներով, և «ոչ» կամ «այո» ասելու մեր վճռականությամբ։

Ակնհայտ է, որ մեր շուրջ անհանգիստ է, և մեր հարևան Իրանը փաստացի գտնվում է պատերազմի մեջ։ Ակնհայտ է, որ ցանկացած պահի, ցանկացած պատրվակով իրադրությունը տարածաշրջանում կարող է լարվել։ Ակնհայտ է, որ պետք է լուծումներ գտնենք՝ ներքին պառատկումը մեղմելու, վերացնելու համար։

Ինձ համար ակնհայտ է, որ Հայաստանը և հայկական աշխարհն ունեն բավարար պոտենցիալ՝ այդ բարդագույն վիճակից դուրս գալու և երկիրը զարգացման ճանապարհով տանելու համար։ Բայց դրա համար անհրաժեշտ է մեկ պայման՝ ներքին համերաշխություն։

Օգտվելով այս օրվա ընձեռած առիթից՝ Անկախության հռչակագրի 36-րդ տարվա կապակցությամբ ուզում են իմ ողջույնը հղել Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցներին՝ իմ ընկեր Ռուբենին, իմ ընկեր Բակոյին, իմ ընկեր Արկադիին, իմ ընկեր Լեւոնին, իմ ընկեր Դավիթին, իմ մյուս բոլոր ընկերներին ու հարազատ մարդկանց, որոնցից ոմանց անձամբ չեմ ճանաչում։ Նրանք բոլորը անկախության հռչակագրի և Հայաստանի հարատևության գաղափարի կրողներն են, մեր ժողովրդի արժանի զավակները, որոնք այսօր զրկանքներ են կրում անազատության մեջ։ Ես ուզում եմ հույս հայտնել, որ այս ծանր շրջանը շուտով կավարտվի, և Հայաստանի ճակատագրով իրապես մտահոգ մարդկանց համար կսկսվի նոր, լուսավոր շրջան»։

Կենտրոն ՔԿՀ

23.08.26թ.

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>