Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան «Գազ-53»-ը վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը մաhաgել է
21
Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Պատերազմ Արցախում
«Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին Փաշինյանը Տիգրանաշենը հանձնելու է ադրբեջանական թուրքերին Արցախն ուրանալու, հազարավոր տղաների մահվան վատնելու դիմաց մրցանակ՝ Գերմանիայից. խաղաղության արնաշաղախ, լեղիակուր մրցանակ Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Ինչո՞ւ ՀՀ-ում ընդդիմության լայնածավալ «մաքրագործումը» չի հանգեցրել փողոցային բողոքի ցույցերի․ ТАСС Բռնազավթված Արցախում ռուսական եկեղեցին Ադրբեջանի իշխանությունների կողմից վերածվել է ռազմական վարժարանի Լարված իրավիճակ՝ կառավարության մոտ. ոստիկանները բերման ենթարկեցին բողոքի ակցիայի մասնակցին Հայտնի են Ճամբարակում վրաերթի ենթարկված զինվորների անունները. վարորդը վարելու իրավունք չի ունեցել Տարակուսելի է այն փաստը, որ Արցախը հանձնած ուժն ագրեuիшյի է դիմում բոլոր այն անձանց ու խմբերի նկատմամբ, ովքեր չեն համակերպվում uտորաgմանը. Աբրահամյան Ոչ շատ հեռու ապագայում դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվելու է Էդիկ Մինասյանի անմեղությունը. Պաշտպան «Գազ-53»-ը վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը մաhաgել է Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Պարզվում է՝ սուվերեն երկրի գլխավոր դատախազն ու դատավորի օգնականը ռուսերեն են ստորագրում, դեռ մեզ էլ «կրեմլի шգենտ» են համարում. Միքայել Սրբազան Քաղաքական հետապնդումից բացի, սա մարդկանց կտտանքների ենթարկելու և հոգեբանական տեռորի գործընթաց է. Աբրահամյան Մեզ համար եվրոինտեգրումը Հայաստանի անվտանգությունն ապահովելու գործիք էր, ձեզ համար՝ Հայաստանը գործիք դարձնելու միջոց. Աշոտյան Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համար թուլացնել սփյուռքը՝ նշանակում է թուլացնել Հայաստանը. Մուրադ Փափազյան Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին ՀՀ-ում արդարադատությունը ծառայեցվում է քաղաքական նպատակներին. Լիլիթ Գալստյան

Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն

«Հայկական դեմոկրատիայի հայր», «Սրի ու խոփի միության» ավանդույթների պահապան, «ֆիյեր սիտուայեն» (fier citoyen — ֆր․՝հպարտքաղաքացի) և, իվերջո, հայկական կոնցլագերի վերակացուի համբավակիր Փաշինյան Նիկոլը նախօրեի ասուլիսում անդրադարձել է քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ իր ռեժիմի կողմից հոգեբանական խոշտանգումների թեմային։

Նախ,«ֆիյեր սիտուայենն» ակնհայտ հուզումնառատ շփոթմունքի մեջ է ընկնում, երբ լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը նրան լսեցնել է տալիս նախկինների օրոք իր բոցավառ, դատափետող ելույթներն՝ ընդդեմ կալանավորվածների և նրանց մոտիկ հարազատների ու երեխաների հետ շփման արգելքի։

«Հայկական դեմոկրատիայի հայրը», սովորության ուժով, հերթական անգամ մոռացել էր, թե «ով էր եղել Պանիկովսկին հեղափոխությունից առաջ», ու թե ռեժիմին մերկացնող ինչ բոցաշունչ ելույթներ է ունեցել։ Ընդհանրապես, հատվածական ամնեզիան մեծ վերակացուին խիստ բնորոշ ախտանիշ է, որը նրան կրնկնակոխ ուղեկցում է վերջին 8 տարիներին։ Тут помню, тут не помню հոգեվիճակը հաջողության ջենթլմենի համար փրկարար օղակ է դարձել տարբեր բարդ իրավիճակներից ճողոպրելու համար։

Ընդամենը 30 վայրկյանանոց արձագանքի զարմանահրաշ դրվագն այն էր, որ փաստացի վարչապետը չքմեղանում է, թե՝ իբր հանրային դժգոհության մեծ արձագանքի հետևանքով, միայն վերջին օրերին է լրատվականներից տեղեկացել, որ Արեգնազ Մանուկյանին ու իր դեռահաս դստերը հոգեբանական խոշտանգումների են ենթարկում Անդրանիկ Թևանյանի շինծու քրեական գործի շրջանակներում։ Այն շինծու գործի, որի հարուցման անոնսն ու հրապարակային ցուցումը հենց ինքն էր տվել։ Մի շինծու գործի, որի հիմքում ընկած են ենթադրություններ ու օպերների հարուստ երևակայության արգասիքներ։ Մի շինծու գործի, որի մեջ առկա գեղարվեստական ձևակերպումների հիմնական նպատակներից է արատավորել «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի բարի համբավն ու անունը։

Վայրկյաններ տևող արձագանքում Նիկոլ Փ․-ն, որը միշտ աչքի է ընկել մեղադրանքներից ճարպկորեն խուսանավելու և պատասխանատվությունն այլոց վրա բարդելու ընդգծված ընդունակություններով, դիմում է «չար բոյարներ՝ բարի ցար» փորձված հնարքին՝ ակնարկելով, որ իբր ինքը հոգեբանական խոշտանգման հրահանգ չի տվել, այդ չար բոյարներն են չարդարացված նախաձեռնողականություն ցուցաբերել, պապից ավելի կաթոլիկ են դարձել։

Ջրից չոր դուրս գալու մոլուցքով տարված՝ մեկ այլ ուշագրավ միտք էլ է ծնում, որն ավելի շատ նման է ինքնախոստովանական ցուցմունքի։ Բարեգթության համար հավանաբար ծափահարություններ ակնկալելով՝ հայտարարում է, թե «գործընկերներին ուղերձ է տվել, որ չափազանցությունների մեջ պետք չէ ընկնել»։ Սա կարող է հասկացվել, որ հենց իր հրահանգով է դադարեցվել հոգեբանական խոշտանգումը։ Բայց այստեղ ոչ թե պետք է ծափահարել «Հայկական դեմոկրատիայի բարեգութ հորը», այլ պետք է խորապես մտահոգվել։

Հանրային ընկալման մեջ Նիկոլ Փ․-ի 30 վայրկյանանոց արձագանքը կարող է ձևակերպվել հետևյալ բանաձևով․բարի ցարը լրատվական աղմուկից իբր իմացել է Արեգնազ Մանուկյանի ու դստեր հոգեբանական խոշտանգումների մասին, չափազանցությունների մեջ չընկնելու ինչ-որ ուղերձ է տվել ինչ-որ գործընկերների (չար բոյարներ),  որից հետո անհիմն կալանավորված Արեգնազ Մանուկյանը հնարավորություն է ստացել տեսակցել դստեր ու մյուս հարազատների հետ։

Այստեղ հարց է առաջանում․եթե բարի ցարը կարող է ուղերձներով սանձել բոյարների չարաճճիությունները, ապա նույն տրամաբանությամբ նա կարող է նաև մեկ այլ ուղերձով նրանց դրդել տարատեսակ անճոռնիությունների ու չարաճճիությունների։ Սա արդեն իշխանության անվերահսկելիության ու ամենաթողության ցուցիչ է։ Եվ կգա այն օրը, երբ III Հանրապետության դատարանի պատի տակ կանգնած «ֆիյեր սիտուայե» (հպարտ քաղաքացի) Նիկոլ Փ․-ն, դիմելովիրենբնորոշճարպկության վերջին մնացորդներին, կփորձի պատասխանել հարցին, թե արդյո՞ք III Հանրապետության Սահմանադրությունը նրան լիազորել էր ուղերձներով, SMS-ներով, ցուցումներով կամ թեկուզ ականջ ծակող ճղճղոցներով միջամտել դատաիրավական գործընթացներին, հրահանգներ տալ իրավապահ մարմիններին, խաղալ մարդկանց անվան ու պատվի հետ, խեղել անմեղ մարդկանց ճակատագրեր, ինկվիզիցիայի խոշտանգման խցեր հիշեցնող կալանավայրերը լցնել քաղբանտարկյալներով և թույլ տալ նմանատիպ անհամար այլ այլանդակություններ։ Ու վերջապես պատասխանել այն հարցին, թե ում հետ էր նման «շաշկի խաղում», որպեսզի նրանք ևս գլխիկոր կանգնեն III Հանրապետության դատարանի պատի տակ։

Դերենիկ Մալխասյան
Zham.am

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>