ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին
Հաշվիչ հանձնախմբի նախագահ Լիլիթ Մինասյանը ներկայացրեց ժամը 10։10-ին կազմակերպած քվեարկության արդյունքները, որոնց արդյունքում չեն ընտրվել մշտական հանձնաժողվների նախագահների պաշտոնում «Ուժեղ հայաստան» խմբակցության ներկայացրած թեկանծունները։
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն առաջադրված Հայկ Ֆարմանյանի թեկնածությանը կողմ քվեարկեց 40 և դեմ՝ 63-ը։
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Արեգա Հովսեփյանի թեկնածությանը կրկին 40ը կողմ քվեարկեցին և դեմ 62-ը։
Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Դավիթ Ղազինյանի թեկնածությունը նոինպես նույն ձայների հարաբերակցությամբ մերժվեց։
Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Հայաստան» խմբակցության առաջադրած Լիլիթ Գալստյանի թեկնածությունը հաստատվեց 54 կողմ ձայներով։
ՔՊ խմբակցությունը 62 կողմ ձայներով ընտրեց.
Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Տրդատ Սարգսյանին։
Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Նազելի Բաղդասարյանն,
Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Սիսակ Գաբրիելյանին,
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Սարգիս Խանդանյանին,
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Լուսինե Բադալյանին,
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Արուսյակ Ջուլհակյանին,
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Վիլեն Գաբրիելյանին,
Աղբյուրը` Panorama.am

