Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են
Կառավարության այսօրվա նիստի օրակարագում ներառված է նոր կառավարության ծրագիրը հաստատելու որոշման նախագիծը։
Ծրագրի «Հոգևոր անվտանգություն» ենթավերնագրում նշված է.
«Արժեքահենք հոգևոր կյանք ունենալու խնդրի լուծման համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգումը կենսական անհրաժեշտություն է։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման օրակարգը ծառայում է Եկեղեցին կանոնականության դաշտ բերելուն և Եկեղեցու քաղաքականացումը բացառելուն։
Հոգևոր անվտանգության խնդիրն ապահովելու, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիբրիդային պայքարի հենակետ դարձնելու արտաքին ուժերի փորձերը բացառելու և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին բարենորոգելու նպատակով ջանքեր են գործադրվելու հետևյալ օրակարգի իրագործման համար`
- Ապահովվելու է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացումը (հանգստի կոչումը), և սահմանված կարգով իրականացվելու է Կաթողիկոսական տեղապահի ընտրություն:
- Ապահովվելու է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնադրության ընդունումը, որով պետք է սահմանվեն ամրագրված սկզբունքների պահպանման, ֆինանսական թափանցիկության և հոգևորականների բարեվարքության ապահովման կառուցակարգեր:
- Սահմանված կարգով ապահովվելու է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրությունը:
Կառավարությունը ձեռնամուխ է լինելու նաև հոգևոր ծառայողներին սոցիալական երաշխիքների պետական համակարգում ներառելուն և եկեղեցու ֆինանսավորման թափանցիկությունը ապահովելուն»։
--
Ըստ էության, սա նշանակում է ուղիղ ու ցինիկ միջամտություն Հայ Առաքելական եկեղեցու ինքնավարությանն ու գործերին: Սա ՀՀ դեռևս գործող Սահտմանադրության կոպտագույն խախտում է, գործնականում՝ Սահմանադրության առ ոչինչ հայտարարում, որն իրականացվում է Հայաստանում զանգվածային ընտրակաշառքով և ընտրակեղծիքներով, արտաքին ուղիղ միջամտությամբ (ԵՄ, Ֆրանսիա, Թուրքիա) իշխանությունը զավթած, ոչ լեգիտիմ, պրոթուրքական ու պրոադրբեջանական խմբակի կողմից, իջևանցի Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:
Սա ուղիղ հարձակում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վրա, ինչը հայության ու Հայաստանի ոխերմի թշնամիներ ադրբեջանական թուրքերի «հոգևոր առաջնորդ» Փաշազադեի բարձրաձայնած երազանքներից է, նաև՝ Հայաստանը վերացնել ջանացող Էրդողանի ու Ալիևի նպատակներից: Հայ Առաքելական եկեղեցին աշխարհասփյուռ հայությանը միավորող կառույցից Փաշինյանին ու նրա կնոջն առընթեր սպասարկուների «բուդկայի» վերածելու այդ փափագը ունեն հայության բոլոր թշնամիները:

