«Հրապարակ». Ինչով է պայմանավորված ՔՊ-ականների դիվոտած պահվածքն ընդդիմության հանդեպ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Օգոստոսի 2-ից մեկնարկած 9-րդ գումարման խորհրդարանի նիստերը դեռ մինչև ամսվա վերջ կձգվեն` ԱԺ մշտական հանձնաժողովների ձևավորումից հետո խորհրդարանը, ըստ կանոնակարգ օրենքի, պետք է քննի նաև կառավարության ծրագիրը. Սահմանադրությամբ վարչապետը` նշանակվելուց հետո 20-օրյա ժամկետում, պարտավոր է կառավարության ծրագիրը ներկայացնել խորհրդարանին։
Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 2-ին է նշանակվել վարչապետ, ուստի մինչև օգոստոսի 22-ը պետք է կառավարության ծրագիրը ներկայացնի, և այն քննարկվի։ Որոշ տեղեկություններով՝ այս փաստով է նաև պայմանավորված ՔՊ-ականների դիվոտած պահվածքն ընդդիմության հանդեպ, որոշել են ընդդիմության վախը բռնել, խելոքացնել` մինչև կառավարության ծրագրի քննարկումը, որպեսզի Նիկոլ Փաշինյանը հնարավորինս մեղմ ու կոմֆորտ պայմաններում իր ծրագիրը «կերցնի ժողջանին»»։

