ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ է նշանակվել Արամ Հովհաննիսյանը։
2023-ից մինչև 2025-ի հունիս ամիսը Արամ Հովհաննիսյանը ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ էր, իսկ 2020–2023 թվականներին ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ։
Հովհաննիսյանը փոխարինելու է եկել Աշոտ Զաքարյանին։
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով բանակում մահվան դեպքերին նշել էր․ «Ես որոշումը կայացրել եմ արդեն, Ռազմական ոստիկանությունում փոփոխություն կունենանք»։
Հիշեցնենք, որ Արամ Հովհաննիսյանը լիովին ՔՊ-ի ու Փաշինյանի նվիրյալ է, սա այն անձնավորությունն է, որ անձամբ էպ համնակարգում ոստիկանների գործողությունները, երբ 2024թ. հունիսի 12-ին նռնակներով հարձակվեցին խաղաղ, անզեն ցույցի վրա, ինչի հետևանքով վիրավորվեց շուրջ 100 քաղաքացի, իսկ մեկ անձնավորություն էլ հաշմվեց (իռնակի պայթյունից պոկվել էր նրա դաստակը):
Հայ մարդկանց հոշոտելու այդ ծառայությունը, ինչպես տեսնում ենք, չգնահատված չի մնում:

